ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով երկխոսության առանց որևէ պայմանի․ Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i219698-ՌԴ_ն_պատրաստ_է_Ուկրաինայի_հարցով_երկխոսության_առանց_որևէ_պայմանի_Պեսկով
ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով երկխոսության առանց որևէ պայմանի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2024 15:02 Asia/Tehran
  • ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով երկխոսության առանց որևէ պայմանի․ Պեսկով

ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով երկխոսության առանց որևէ պայմանի։

Ռուսաստանը Ուկրաինայի հարցով երկխոսություն վարելու համար պայմաններ չի առաջադրում, Մոսկվան պատրաստ է երկխոսության  այնքանով, որքանով պատրաստ են նրա գործընկերները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«ՌԴ նախագահը բազմիցս հայտարարել է՝ մենք պատրաստ ենք երկխոսության այնքանով, որքանով դրան պատրաստ են մեր գործընկերները, դրա համար պայմաններ չեն առաջադրվում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պեսկովը՝ պատասխանելով Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսելու հնարավորության մասին հարցին։