ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար կդառնա Ռյուտեն. դաշինքը հաստատել է նրա թեկնածությունը
https://parstoday.ir/hy/news/world-i219752-ՆԱՏՕ_ի_գլխավոր_քարտուղար_կդառնա_Ռյուտեն._դաշինքը_հաստատել_է_նրա_թեկնածությունը
ՆԱՏՕ-ն Նիդեռլանդների վարչապետի պաշտոնից հեռացող Մարկ Ռյուտեին հաստատել է դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով AFP գործակալությանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 26, 2024 18:23 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար կդառնա Ռյուտեն. դաշինքը հաստատել է նրա թեկնածությունը

ՆԱՏՕ-ն Նիդեռլանդների վարչապետի պաշտոնից հեռացող Մարկ Ռյուտեին հաստատել է դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով AFP գործակալությանը:

«ՆԱՏՕ-ի հաջորդ ղեկավարը կլինի Նիդեռլանդների վարչապետ Ռյուտեն»,– ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Ռյուտեն հայտնել էր, որ մտադիր է երեք ամսով արձակուրդ գնալ, իսկ հետո աշխատանքի կանցնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Յենս Ստոլտենբերգը, որը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից, պետք է լքեր իր պաշտոնը դեռևս 2022 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն 2022 թվականի մարտին դաշինքի երկրների ղեկավարները որոշեցին երկարաձգել նրա մանդատը մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը, իսկ հետո երկարաձգեցին ևս մեկ տարով։

Նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ին։