Հունիս 28, 2024 11:14 Asia/Tehran
  • ԱՄՀ-ն նախազգուշացրել է ԱՄՆ տնտեսական իրավիճակի կապակցությամբ

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ երկրի ՀՆԱ-ի համեմատ ԱՄՆ-ի բարձր պետական պարտքը սպառնալիք է համաշխարհային տնտեսության համար։

«Թասնիմի» փոխանցմամբ՝ գործակալությունը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն պետական պարտքի և  ՀՆԱ-ի միջև եղած տարածությունը կրճատելու ուղղությամբ, քանի որ պետական պարտքի (ազգային պարտքի) աճը սպառնում է ոչ միայն ԱՄՆ-ի այլև համաշխարհային տնտեսությանը։

Կառույցը նշել է, որ բյուջեի նման բարձր դեֆիցիտը և պարտքը «աճող վտանգ են ԱՄՆ-ի և համաշխարհային տնտեսության համար»:

Ըստ այդ հայտարարության՝ պետական պարտքի չափը որոշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության և այլ դաշնային պետական գործակալությունների կողմից թողարկված գանձապետական արժեթղթերի արժեքի հիմամբ։ 

Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել էր, որ 2024 թվականին ԱՄՆ-ի պետական պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 123%-ը և կշարունակի աճել հաջորդ տարիներին, 2029 թվականին հասնելով մոտավորապես 134% -ի։

 Ջո Բայդենի նախագահությունը ստանձնելուց հետո, ԱՄՆ-ի պետական պարտքը 2021 թվականի 28 տրիլիոն դոլարից, հասել է աննախադեպ ցուցանիշի՝ ավելի քան 34,4 տրիլիոն դոլարի։

 

Պիտակ