Արցախ Ադրբեջանի ներխուժմանը մասնակցել են Թուրքիայում պատրաստություն անցած ահաբեկիչներ. Անտոնոպուլոս
https://parstoday.ir/hy/news/world-i220140-Արցախ_Ադրբեջանի_ներխուժմանը_մասնակցել_են_Թուրքիայում_պատրաստություն_անցած_ահաբեկիչներ._Անտոնոպուլոս
Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են Աստանայում (Ղազախստան) ՇՀԿ-ի շրջանակում։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է «Greek City Times» բյուրոյի ղեկավար Փոլ Անտոնոպուլոսը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2024 16:04 Asia/Tehran
  •  Արցախ Ադրբեջանի ներխուժմանը մասնակցել են Թուրքիայում պատրաստություն անցած ահաբեկիչներ. Անտոնոպուլոս

Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են Աստանայում (Ղազախստան) ՇՀԿ-ի շրջանակում։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է «Greek City Times» բյուրոյի ղեկավար Փոլ Անտոնոպուլոսը։

«Էրդողանն ասել է, որ իրենց հանդիպումը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ «տարածաշրջանում մոլեգնում են պատերազմները, հակամարտություններն ու լարվածությունը», և որ իրենց եռակողմ հանդիպումը «միաժամանակ նպաստավոր կանդրադառնա տարածաշրջանային և համապարփակ խաղաղությանը»:

Զավեշտն այն է, որ վերջին տարիներին Թուրքիայում պատրաստություն անցած  ահաբեկիչներ են ուղարկվել Ղարաբաղ՝ ծառայելու որպես թնդանոթի միս Ադրբեջանի ներխուժման համար պատմականորեն հայկական Լեռնային Ղարաբաղ»,- գրել է Անտոնոպուլոսը։