Մակրոնը չի ընդունել վարչապետի հրաժարականը և խնդրել է նրան շարունակել պաշտոնավարումը
https://parstoday.ir/hy/news/world-i220258-Մակրոնը_չի_ընդունել_վարչապետի_հրաժարականը_և_խնդրել_է_նրան_շարունակել_պաշտոնավարումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետ Գաբրիել Ատալին խնդրել է շարունակել կառավարության ղեկավարի պարտականությունները: Տեղեկությունը հայտնում է BFMTV-ն։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 08, 2024 18:26 Asia/Tehran
  • Մակրոնը չի ընդունել վարչապետի հրաժարականը և խնդրել է նրան շարունակել պաշտոնավարումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետ Գաբրիել Ատալին խնդրել է շարունակել կառավարության ղեկավարի պարտականությունները: Տեղեկությունը հայտնում է BFMTV-ն։

Ատալը հրաժարական էր տվել խորհրդարանի արտահերթ ընտրությունների հաջորդ օրը, երբ նախագահ Մակրոնի կոալիցիան չէր կարողացել գրավել առաջին տեղը։

«Մակրոնը խնդրել է Ատալին առայժմ մնալ վարչապետի պաշտոնում՝ երկրում կայունություն ապահովելու համար», - նշում է հեռուստաալիքը՝ հղում անելով նախագահի վարչակազմին:

Հիշեցնենք` Ֆրանսիայում հուլիսի 7-ին անցկացվեց Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը: Նախնական տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Նոր ժողովրդական ճակատ» ձախակողմյան կուսակցությունների դաշինքը՝ ստանալով Ազգային ժողովի 577 տեղերից 181-ը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Մակրոնի «Միասին» դաշինքը՝ ստանալով 168 տեղ։ Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» խորհրդարանական ընտրությունների արդյունքներով զբաղեցրել է երրորդ տեղը ՝ ստանալով 143 տեղ։

Ֆրանսիայի նախագահը պիտի նշանակի նոր վարչապետ, որը պետք է ստանա խորհրդարանի նոր կազմի աջակցությունը: