Հակառուսական բանաձև ՄԱԿ-ի ԳԱ-ում. Հայաստանը ձեռնպահ է քվեարկել
(last modified Fri, 12 Jul 2024 08:06:02 GMT )
Հուլիս 12, 2024 11:36 Asia/Tehran
  • Հակառուսական բանաձև ՄԱԿ-ի ԳԱ-ում. Հայաստանը ձեռնպահ է քվեարկել

Հայաստանը, Ադրբեջանը և ԱՊՀ մի շարք այլ երկրներ ձեռնպահ են մնացել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հակառուսական բանաձևի քվեարկության ժամանակ: Բանաձևը կոչ է անում դուրս բերել ռուսական զորքերը Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքից։

Բանաձևն ընդունվել է ձայների մեծամասնությամբ: Կողմ է քվեարկել 90 երկիր, դեմ՝ 9, 60 երկիր չի մասնակցել քվեարկությանը։

Ձեռնպահ մնացածների կամ չքվեարկածների թվում են նաև Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը: Ձեռնպահ են մնացել նաև ԲՐԻԿՍ-ի բոլոր երկրները, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Իրանը, Իրաքը և մի քանի այլ պետություններ: Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանն ու Բելառուսը։ Հետխորհրդային երկրներից փաստաթղթին աջակցել են մերձբալթյան երկրները, Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը: