Դոնալդ Թրամփ դեմ անհաջող մահափորձը
Թրամփի դեմ մահափորձից հետո, ԱՄՆ-ի գաղտնի ոստիկանությունը հայտարարեց, որ հարձակվողը կրակել է բեմի ուղղությամբ, սպանել ներկաներից մեկին, ևս երկուսին ծանր վիրավորել, սակայն ինքը ևս սպանվել է դիպուկահարների կողմից։ Նախկին նախագահին սպանել փորձող հրաձիգի անունը Թոմաս Մեթյու Քրուքս է, նա 20 տարեկան էր։
Իշխանությունները շարունակում են հետաքննությունները կրակոցի պատճառները պարզելու համար, սակայն Թրամփի սպանության կարևոր խնդիրը դրա ազդեցությունն է քաղաքական մթնոլորտի, Ամերիկայի ապագայի և այդ երկրում կայանալիք ընտրությունների վրա։
ԱՄՆ-ը, որ տասնամյակներ շարունակ պարծենում է իր քաղաքական համակարգով, սահմանադրությամբ և քաղաքական ուժի կառուցվածքով և փորձում է այն ներկայացնել որպես աշխարհի համար ժողովրդավարությանն ու ազատության մոդել, այժմ ծանր վիճակում է հայտնվել։
Չնայած քաղաքական ճգնաժամն ու բռնությունը միշտ եղել են ամերիկյան հասարակության մեջ, սակայն վերջին տարիներին այս խնդիրն ավելի է սրվել ու ավելի հրապարակային է դարձել։ ԱՄՆ-ի իշխանությունները փորձում են կանխել քաղաքական բռնությունների աճը։
Անկախ սենատոր Բերնի Սանդերսը X-ում գրել է. -Քաղաքական բռնությունը բացարձակապես անընդունելի է:
Այժմ 2024 թվականին այս բռնությունն ավելի լուրջ և խորն է դարձել, այնպես որ ընտրական մեծ հանրահավաքի ժամանակ Թրամփի դեմ մահափորձ է կատարվում։
Թրամփի դեմ անհաջող մահափորձը Ամերիկայում սրել է քաղաքական պատերազմը։ ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական շատ անդամներ Դեմոկրատական կուսակցությանն ու այս երկրի նախագահին մեղավոր են ճանաչել Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի համար։
Հանրապետական կուսակցության մոտ 30 անդամներ ուղղակիորեն մեղադրել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Դեմոկրատական կուսակցությանը կամ այս կուսակցությանը հարող լրատվամիջոցներին՝ մահափորձն իրականացնելու համար հասարակական կարծիքը հրահրելու պատճառով։
Մյուս կողմից, Daily Mail-ը գրել է.- Դոնալդ Թրամփի դեմ անհաջող մահափորձից ժամեր անց, որոշ տեսաբաններ պնդում էին, որ այս միջադեպը բեմադրություն էր ընտրական հեռանկարները բարելավելու և ամրապնդելու համար։
Հաղորդման համաձայն՝ այս մահափորձից ժամեր անց «բեմականացում» բառը դարձել է Google որոնողական համակարգում փնտրված չորրորդ բառը։
Թրամփի դեմ մահափորձը մտահոգությունների ալիք է բարձրացրել և քաղաքական սուր պառակտում է առաջացրել ԱՄՆ-ում։
Բլումբերգը գրել է.- Քաղաքական բռնությունը ներթափանցել է ամերիկյան քաղաքական դիսկուրս, և այդ բռնությունները ազդել են ոչ միայն քաղաքական գործիչների, այլև հասարակ մարդկանց վրա:
Մայիսին Morning Consult-ի և Bloomberg-ի կողմից անցկացված հարցման արդյունքում ընտրողների կեսը ճոճվող նահանգներում ասել է, որ ԱՄՆ-ի ընտրություններում վախենում է բռնությունից և ընտրություններում որոշակի կուսակցության չի աջակցում:
Politico-ն գրել է.- ԱՄՆ-ի թեկնածուի դեմ մահափորձը քայլ է դեպի մշակույթ, որտեղ տարածված են հայհոյանքը, ցեղապաշտությունն ու ապալեգիտիմացումը։Այս մահափորձը ինչ պատճառով էլ, որ կատարված լինի, արժեզրկեց ժողովրդավարության ու քաղաքական համակարգի մասին ԱՄՆ-ի կեղծ իդեալները։
ԱՄՆ-ի նախագահ՝ Ջո Բայդենը ընդգծելով այս երկրում ազգային միասնության անհրաժեշտությունը, նշել է, որ քաղաքականությունը պետք է խաղաղ դիսկուրսի ասպարեզ լինի, իսկ քաղաքական գործունեությունը երբեք չպետք է դառնա պատերազմի ու սպանությունների դաշտ։