Բրիտանայի խորհրդարանի պատգամավորների պահանջը՝ Պաղեստինի անկախ պետությունը ճանաչելու վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i220554-Բրիտանայի_խորհրդարանի_պատգամավորների_պահանջը_Պաղեստինի_անկախ_պետությունը_ճանաչելու_վերաբերյալ
Այս երկրի արտաքին գործերի նոր նախարար Դեյվիդ Լեմմիին ուղղված համատեղ նամակում Բրիտանիայի Համայնքների պալատի մի շարք ներկայացուցիչներ, անդրադառնալով Գազայում զոհերի մեծ թվին և այս տարածաշրջանում տիրող աղետալի հումանիտար իրավիճակին, պահանջել են պատժամիջոցներ կիրառել Իսրայելի ​​ռեժիմի ղեկավարների դեմ, դադարեցնել այդ ռեժիմի հետ սպառազինական համագործակցությունը և ճանաչել Պաղեստին անկախ պետությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2024 12:52 Asia/Tehran
  • Բրիտանայի խորհրդարանի պատգամավորների պահանջը՝ Պաղեստինի անկախ պետությունը ճանաչելու վերաբերյալ

Այս երկրի արտաքին գործերի նոր նախարար Դեյվիդ Լեմմիին ուղղված համատեղ նամակում Բրիտանիայի Համայնքների պալատի մի շարք ներկայացուցիչներ, անդրադառնալով Գազայում զոհերի մեծ թվին և այս տարածաշրջանում տիրող աղետալի հումանիտար իրավիճակին, պահանջել են պատժամիջոցներ կիրառել Իսրայելի ​​ռեժիմի ղեկավարների դեմ, դադարեցնել այդ ռեժիմի հետ սպառազինական համագործակցությունը և ճանաչել Պաղեստին անկախ պետությունը։

Հետևաբար, բրիտանացի օրենսդիրները Անգլիայի նոր կառավարությանը կոչ են արել անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը իսրայելական ​​ռեժիմին, վերսկսել ֆինանսական օգնությունը ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքի գործակալությանը (UNRWA):

Այս նամակում կառավարությանը նաև կոչ է արվում հայտարարություն տարածել՝ ի պաշտպանություն Արդարադատության միջազգային դատարանի դատավճռի՝ Գազայի պատերազմի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման օրդերրի վերաբերյալ: Գազայում անհապաղ զինադադար հաստատելու համար դիվանագիտական ​​միջոցների օգտագործումը և Պաղեստինի անկախ պետության ճանաչումը այս նամակում բարձրացված մյուս պահանջներից են։

Բացի Ջերեմի Քորբինից, նշված նամակը ստորագրել են նաև Հարավային Լեսթերը ներկայացնող Շոուքաթ Ադամը, Բլաքբըրնը ներկայացնող Ադնան Հոսեյնը, Դյուսբերին ներկայացնող էղբալ Մոհամմադը և Բիրմինգհեմը ներկայացնող Այուբ Խանը։ Նրանք այն անձինք են, ովքեր որպես անկախ պատգամավորներ մասնակցել են բրիտանական վերջին ընտրություններին և խորհրդարան են մտել՝ բողոքելով Պաղեստինի զարգացումների վերաբերյալ Լեյբորիստական ​​կուսակցության պասիվ դիրքորոշումների դեմ։

Քորբինն ավելի վաղ կոչ էր արել էր ձախակողմյան պատգամավորներին ստեղծել նոր կոալիցիա՝ վիճարկելու Լեյբորիստական ​​և Պահպանողական կուսակցությունների՝ որպես Անգլիայի հիմնական քաղաքական կուսակցությունների գործունեությունը: «Մուսլիմանների ձայնը» կոչվող  խումբը նույնպես նախորդ շաբաթ առաջ քաշեց նմանատիպ ծրագիր և պահանջեց ձախակողմյան կուսակցությունների միասնությունը խորհրդարանում։ Դիտորդները կարծում են, որ հինգ անկախ պատգամավորների նամակը Բրիտանիայի արտգործնախարարին առաջին համատեղ քաղաքական քայլն է խորհրդարանի ձախ թեւի կողմից։

Նրանց նամակը ներկայացվում է այն ժամանակ, երբ Դեյվիդ Լեմմին Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջին անգամ այցելել է օկուպացված Պաղեստին: Այս այցելության ընթացքում նա հանդիպել է Իսրայելի և Պաղեստինի պաշտոնյաների հետ և հայտարարել, որ բրիտանական նոր կառավարությունը կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում և օգնություն հասցնել այս տարածաշրջանի կարիքավոր բնակչությանը։

Անցած 9 ամիսների ընթացքում իսրայելական ​​ռեժիմը զանգվածային կոտորած է իրականացրել Գազայում, և փակելով բոլոր անցակետերը և կանխելով օգնության մուտքը այս տարածաշրջան, այս տարածքը վերածել է ավերակների։

Գազայի հատվածում Պաղեստինի Առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ հոկտեմբերի 7-ից իսրայելական ​​ռեժիմի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 38 հազար պաղեստինցի, վիրավորվել ավելի քան 88 հազարը:

Անցյալ ամիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ ընդունեց Գազայում հրադադարի հաստատման վերաբերյալ, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով կորցրել է իր լեգիտիմությունը օկուպացված տարածքներում և միջազգային ասպարեզում, պնդում է պատերազմի շարունակությունը։