Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն զգուշացնում է Գազայում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն անհանդուրժելի և անընդունելի է որակել Իսրայելի ցեղասպան ռեժիմի կողմից Խան Յունիսի վրա կատարված վերջին օդային հարձակումը։
Pars Today-ի հայերեն բաժնի հաղորդման համաձայն, Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բուրելը երկուշաբթի օրը Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման ալ-Սաֆադիի հետ համատեղ ասուլիսում իր ափսոսանքն է հայտնել Գազայի հատվածի աճող և անհանդուրժելի մարդկային կորուստների և համատարած ավերածությունները համար՝ ասելով, որ Գազայի խաղաղ բնակչության համար աղետի շրջանակը վերահսկողությունից դուրս է և անտանելի:
Հիշատակելով Խան Յունիսում «Ալ-Մավասի» փախստականների ճամբարի ուղղությամբ Իսրայելի ռեժիմի լայնածավալ ռմբակոծությունները՝ Բորելը նշել է, որ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի շարունակական աճն անհանդուրժելի է, և անհրաժեշտ է հրադադար հաստատել և փորձել կայուն լուծում գտնել ամենակարճ ժամանակում։
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է տարածաշրջանի, այդ թվում՝ Հորդանանի համար UNRWA-ի եզակի դերի պահպանման անհրաժեշտությունը, և հավելել, որ UNRWA-ն անարդյունավետ ներկայացնելու ցանկացած փորձ դատապարտելի է։
Չնայած հրադադարի և գերիների փոխանակման համար շարունակվող բանակցություններին, իսրայելական օկուպացիոն բանակը ռմբակոծեց Գազայի հատվածի հարավում Խան Յունիսում գտնվող «Ալ-Մավասի» փախստականների ճամբարը, որտեղ տեղավորված էին հազարավոր պաղեստինցի փախստականներ, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ զոհվեցին և վիրավորվեցին:
Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի ռեժիմի հարձակումների հետեւանքով զոհվել է ավելի քան 38000 պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 88000-ը։