Մեկնաբանություն-Իրանը կոչ է արել դադարեցնել Իսրայելի հարձակումները Գազայի վրա
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել մեծացնել արդյունավետ ջանքերը Գազայում Սիոնիստական ռեժիմի հարձակումներն ու հանցագործությունները դադարեցնելու համար:
Ալի Բաղերին,ով մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Պաղեստինի և բազմակողմանիության հարցերով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, այս կազմակերպության կենտրոնակայանում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Դենիս Ֆրենսիսի հետ։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր։
Այս հանդիպմանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը բարձր է գնահատել Իրանի կառուցողական դերը հարեւան և տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացման միջոցով տարածաշրջանում կայունություն և անվտանգություն ապահովելու գործում:
Կասկած չկա,որ տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն հիմնասյուներից մեկն է, և Իրանն իր բոլոր ջանքերը գործադրել է դրա իրականացման համար, բայց այս ընթացքում լարվածության և ճգնաժամի պատճառը Իսրայելի ռասիստական ռեժիմն է, որը շարունակում է ցեղասպանություն իրականացնել և ճգնաժամ հարուցել՝ կոտորելով Գազայի ժողովրդին։ Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան լայնածավալ ջանքեր է գործադրում Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու համար, որոնք մինչ այժմ արդյունք չեն ունեցել Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի աջակցության պատճառով:
Թեհրանի տեսակետից, բանաձևերի հաստատման և Պաղեստինին աջակցելու և Գազայում հարձակումներն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար կառուցողական քայլերին հետամուտի լինելու Գլխավոր ասամբլեայի և նրա նախագահության ջանքերը պետք է ամենայն լրջությամբ շարունակվեն։ Քաղաքական հարցերով փորձագետ Ֆարիդ Մորադին այդ մասին ասում է.
«Կասկած չկա, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանային և միջազգային քայլեր իրականացնող ամենաակտիվ երկրներից մեկն է՝ Իսրայելի ռասիստական ռեժիմին ստիպելու իր հանցագործությունները Գազայում դադարեցնելու համար: Բայց այս ռեժիմն արեւմտյան երկրների, հատկապես Միացյալ Նահանգների աջակցությամբ շարունակում է ցեղասպանություն իրականացնել Գազայում »։
Ուստի Ալի Բաղերին կոչ է արել մեծացնել միջազգային կառույցների արդյունավետ ջանքերը Գազայում Սիոնիստական ռեժիմի հարձակումներն ու հանցագործությունները դադարեցնելու համար:
Իրողությունն այն է, որ աշխարհի աչքի առաջ Գազայում վերջին 9 ամիսների ընթացքում տեղի են ունենում օբյեկտիվ և բացահայտ հանցագործություն և ցեղասպանություն, և Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս մշտապես Պաղեստինի հարցի հետ կապված հանրային դիվանագիտության, քաղաքական ու իրավական ոլորտներում ամենայն լրջությամբ իր մյուս աշխատանքների ու քայլերի կողքին ակտիվ է եղել և հանդես է եկել դերակատարությամբ։ Հատկապես որ անցած քանի ամիսների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար նահատակ Ամիր Աբդոլլահյանը թե՛ Գլխավոր ասամբլեայի,թե՛ Անվտանգության խորհրդի նիստերում ակտիվ դերակատարություն է ունեցել Պաղեստինի և Գազայի հատվածի իրողությունների լուսաբանման հարցում:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի խոսքով, այս ժամանակահատվածում Իրանը փորձում է օգտագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հնարավորությունը՝ Պաղեստինի ժողովրդի իրավունքներն ու դիրքերը պաշտպանելու և Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները լուսաբանելու համար։
Թեև այս հանցագործ ռեժիմը դեռ Միացյալ Նահանգների համակողմանի աջակցությամբ շարունակում է ցեղասպանություն իրականացնել Գազայում, սակայն այն, ինչ կարող է արդյունավետ լինել այս ընթացքում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի հերթական նախագահությունն է, և աշխարհն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Պաղեստինի վերաբերյալ արդյունավետ քայլեր կձեռնարկվեն Գազայում Իսրայելի ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու համար։