Միրզոյանը անվտանգային հարցեր է քննարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i220606-Միրզոյանը_անվտանգային_հարցեր_է_քննարկել_ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարի_տեղակալի_հետ
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ քննարկել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2024 08:30 Asia/Tehran
  • Միրզոյանը անվտանգային հարցեր է քննարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ քննարկել է Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄԱԿ կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ծրագրերի իրականացանն առնչվող հարցեր:

«Մտքեր են փոխանակվել «2030թ. օրակարգի» նպատակներին հասնելու ուղղությամբ ՄԱԿ ԵՏՀ հետ համագործակցության հնարավորությունների շուրջ, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, կանաչ տնտեսության, շրջակա միջավայրի, ճանապարհային անվտանգության ապահովման բնագավառներում»,– ասված է հաղորդագրության մեջ:

Նախարարը Տատյանա Մոլչանին է ներկայացրել նաև Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումները։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ընթացքին, նախարարի կողմից ներկայացված երրորդ կամավոր ազգային զեկույցին։

Արարատ Միրզոյանը և Տատյանա Մոլչանը քննարկել են նաև բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի շրջանակներում փոխգործակցության առաջնահերթությունները։