Փաշինյանն ու Մակրոնը հանդիպել են Մեծ Բրիտանիայում. ի՞նչ են քննարկել
https://parstoday.ir/hy/news/world-i220668-Փաշինյանն_ու_Մակրոնը_հանդիպել_են_Մեծ_Բրիտանիայում._ի_նչ_են_քննարկել
Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2024 07:58 Asia/Tehran
  • Փաշինյանն ու Մակրոնը հանդիպել են Մեծ Բրիտանիայում. ի՞նչ են քննարկել

Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բլենհայմյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել երկու երկրների բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցերի:

«Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կարևորվել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Երկու երկրների առաջնորդները խոսել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման մասին։

Հիշեցնենք` Փաշինյանը հուլիսի 17-ին Լոնդոն է մեկնել  և այնտեղ է  լինելու մինչև ամսի 20-ը։

ՀՀ վարչապետը Մեծ Բրիտանիա է մեկնել Եվրոպական քաղաքական համայնքի 4–րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

Գագաթնաժողովի շրջանակում նա   ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդի, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի, Էստոնիայի վարչապետի պաշտոնակատար Կայա Կալլասի, Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանիի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: