Խաղաղության համար առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության դրույթների փոփոխություն. Ալիև
https://parstoday.ir/hy/news/world-i220698-Խաղաղության_համար_առաջին_հերթին_անհրաժեշտ_է_Հայաստանի_Սահմանադրության_դրույթների_փոփոխություն._Ալիև
Խաղաղության համար առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության դրույթների փոփոխություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2024 16:50 Asia/Tehran
  • Խաղաղության համար առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության դրույթների փոփոխություն. Ալիև

Խաղաղության համար առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության դրույթների փոփոխություն:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մեծ Բրիտանիայում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը նշել է, որ Բաքուն աջակցում է խաղաղության օրակարգին, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և ընդհանուր առմամբ խաղաղության հաստատման գործընթացին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Սակայն դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ Հայաստանի Սահմանադրությունում փոխվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ պահանջներ պարունակող դրույթները, որոնք ենթադրում  են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի (օկուպացված Արցախի Հանրապետություն ) միացումը Հայաստանին», - ասել է Ալիևը:

Նրա պնդմամբ՝ «Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջներին պետք է վերջ դրվի սահմանադրական հիմունքներով»: