Ռուսաստան․ Տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը իրավիճակի սրման պատճառն է 
(last modified Sat, 20 Jul 2024 07:10:23 GMT )
Հուլիս 20, 2024 10:40 Asia/Tehran
  • Ռուսաստան․ Տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը իրավիճակի սրման պատճառն է 

Անդրադառնալով հուլիսին Հայաստանում կայացած «Արծիվ գործընկեր 2024» հայ-ամերիկյան զորավարժություններին,  ՌԴ ԱԳՆ խոսնակն ասել է. «Ամերիկացիների ներկայությունը Հարավային Կովկասում միայն կսրի հակամարտության կրակը տարածաշրջանում»։


Ավելի վաղ, Մոսկվան հայտարարել էր, որ այս զորավարժությունները ափսոսանքից բացի այլ արդյունք չեն ունենա, հատկապես այն իրավիճակում, երբ Հայաստանը դադարեցրել է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում և հրապարակային մեղադրանքներ է հնչեցնում այդ կազմակերպության դեմ։ Ռուսաստանը հայտարարել է, որ ինչպես միշտ, հավատարիմ է իր դաշնակիցներին։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Հայաստան-ԱՄՆ զորավարժությունների մասին ասել է. «Այս զորավարժությունները խիստ մտահոգիչ են հատկապես այն իրավիճակում, երբ Երևանը դադարեցրել է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում և քննադատում է այդ կազմակերպությանը»։
Զախարովան նշել է, որ  ամերիկացիների ներկայությունը Հարավային Կովկասում կստեղծի նոր բաժանարար գծեր, որոնք կսնուցեն հակամարտությունների կենտրոնները։
Նա ասել է․ «Արևմուտքը խելահեղ կերպով փորձում է Հայաստանին քաջալերել՝ քայլեր կատարել Ռուսաստանի դեմ»։
ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև ընդգծել է, որ Արևմուտքը զորավարժությունների և ուսումնական ծրագրերի միջոցով Հայաստանին պարտադրում է ՆԱՏՕ-ի զինված ուժերի չափանիշները, հավելելով․ «Սա կբերի Հայաստանի ողջ անվտանգության համակարգի փոփոխությանը, ինչպես նաև Արևմուտքի միջամտությանը Երևանի ներքին և արտաքին քաղաքականությանը»։