Պետդեպը խոստովանել Է ՌԴ պաշտպանական արդյունաբերության հաջողությունը պատժամիջոցների ֆոնին
https://parstoday.ir/hy/news/world-i220712-Պետդեպը_խոստովանել_Է_ՌԴ_պաշտպանական_արդյունաբերության_հաջողությունը_պատժամիջոցների_ֆոնին
Ռուսաստանն ապահովել է պաշտպանական-արդյունաբերական համալիրի հաջող աշխատանքը՝ չնայած պատժամիջոցներին։ Այսմասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2024 13:27 Asia/Tehran
  • Պետդեպը խոստովանել Է ՌԴ պաշտպանական արդյունաբերության հաջողությունը պատժամիջոցների ֆոնին

Ռուսաստանն ապահովել է պաշտպանական-արդյունաբերական համալիրի հաջող աշխատանքը՝ չնայած պատժամիջոցներին։ Այսմասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պաշտպանական-արդյունաբերական բազայի աշխատանքին աջակցելու ուղիներէ գտել, ինչը նրան թույլ է տվել շարունակել հատուկ գործողությունն Ուկրաինայում:

Պետքարտուղարը նաև նշել է, որ ռուսական կողմը, ձգտելով խուսափել սահմանափակումներից, «շրջանցող ուղիներ է գտել», մասնավորապես, Հյուսիսային Կորեայի, Իրանի և, ցավոք, Չինաստանի հետ հարաբերություններում:

Հունիսի սկզբինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նույնպես խոստովանել էր, որ Ռուսաստանը սպասվածից ավելի արագ ամրապնդեց իր պաշտպանական արդյունաբերությունը: Նա հավելել է, որ դաշինքի երկրներն ավելի շատ ժամանակ են ծախսել ռազմական արտադրության ավելացման վրա, քան պետք է։

Sputnik