«Մենք Հարավային Կովկասում պատմական վերափոխման վկաներն ենք». Ալիեւ
https://parstoday.ir/hy/news/world-i220714-Մենք_Հարավային_Կովկասում_պատմական_վերափոխման_վկաներն_ենք_._Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Կեղծ նարատիվների մերկացումը. պայքար ապատեղեկատվության դեմ» կոչվող «մեդիա-ֆորումում» ելույթի ժամանակ, որը տեղի է ունեցել օկուպացված հայկական Շուշիում, հայտնել է «Հարավային Կովկասում պատմական վերափոխման մասին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2024 13:36 Asia/Tehran
  • «Մենք Հարավային Կովկասում պատմական վերափոխման վկաներն ենք». Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Կեղծ նարատիվների մերկացումը. պայքար ապատեղեկատվության դեմ» կոչվող «մեդիա-ֆորումում» ելույթի ժամանակ, որը տեղի է ունեցել օկուպացված հայկական Շուշիում, հայտնել է «Հարավային Կովկասում պատմական վերափոխման մասին»։

«Կարող եմ ասել, որ մենք Հարավային Կովկասում պատմական վերափոխման վկաներն ենք, որտեղ տեղի են ունենում պատմա-աշխարհաքաղաքական փոփոխություններ»,- ասել է Ալիեւը։

«Ավանդական դաշինքները փոքր-ինչ թուլացել են, եւ ի հայտ են եկել համագործակցության նոր ձեւաչափեր։ Իհարկե, կարեւորագույն իրադարձությունը մեր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերականգնումն է անցած տարվա սեպտեմբերին։ Դա կարեւոր իրադարձություն էր ոչ միայն  առաջին եւ երկրորդ ֆորումի միջեւ, այլեւ ընդհանրապես մեր ժամանակակից պատմությունում»,- ասել է նա։

news.am