«Մենք Հարավային Կովկասում պատմական վերափոխման վկաներն ենք». Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Կեղծ նարատիվների մերկացումը. պայքար ապատեղեկատվության դեմ» կոչվող «մեդիա-ֆորումում» ելույթի ժամանակ, որը տեղի է ունեցել օկուպացված հայկական Շուշիում, հայտնել է «Հարավային Կովկասում պատմական վերափոխման մասին»։
«Կարող եմ ասել, որ մենք Հարավային Կովկասում պատմական վերափոխման վկաներն ենք, որտեղ տեղի են ունենում պատմա-աշխարհաքաղաքական փոփոխություններ»,- ասել է Ալիեւը։
«Ավանդական դաշինքները փոքր-ինչ թուլացել են, եւ ի հայտ են եկել համագործակցության նոր ձեւաչափեր։ Իհարկե, կարեւորագույն իրադարձությունը մեր տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերականգնումն է անցած տարվա սեպտեմբերին։ Դա կարեւոր իրադարձություն էր ոչ միայն առաջին եւ երկրորդ ֆորումի միջեւ, այլեւ ընդհանրապես մեր ժամանակակից պատմությունում»,- ասել է նա։
news.am