Ալիևը խոսել է Լոնդոնում Փաշինյանի հետ չկայացած հանդիպման մասին
https://parstoday.ir/hy/news/world-i220720-Ալիևը_խոսել_է_Լոնդոնում_Փաշինյանի_հետ_չկայացած_հանդիպման_մասին
Մեծ Բրիտանիայում Փաշինյանի և Ալիևի հանդիպումը, դատելով կողմերի մեկնաբանություններից, չի կայացել հանդիպման ձևաչափերի շուրջ տարաձայնությունների պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2024 14:34 Asia/Tehran
  • Ալիևը խոսել է Լոնդոնում Փաշինյանի հետ չկայացած հանդիպման մասին

Մեծ Բրիտանիայում Փաշինյանի և Ալիևի հանդիպումը, դատելով կողմերի մեկնաբանություններից, չի կայացել հանդիպման ձևաչափերի շուրջ տարաձայնությունների պատճառով:

Ադրբեջանի նախագահ ԻլհամԱլիևն անդրադարձելէ Մեծ Բրիտանիայում Նիկոլ Փաշինյանի հետ չկայացած հանդիպմանը:

Ելույթ ունենալով Շուշիում անցկացվող գլոբալ մեդիաֆորումին, Ալիևն ասել է հետևյալը․ «Եթե նա (Փաշինյանը) չէր ուզում ինձ հետ խոսել, ապա ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել։ Եթե նա չցանկացավ խոսել Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, ապա ինչո՞ւ նա եկավ Լոնդոն»։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Հայաստանի վարչապետը չի ցանկացել եռակողմ ձևաչափով՝ բրիտանական կողմի մասնակցությամբ, հանդիպում ունենալ:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հունիսի 19-ին մեկնել են Մեծ Բրիտանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին:Նրանց մեկնելուցառաջ Լոնդոնում հանդիպման հնարավորության մասին տեղեկատվությունը չի հաստատվել և նույնիսկ չի հայտնվել ոչ պաշտոնական ամփոփագրերում:

Նշենք, որ հուլիսի 20-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմն առաջարկել է առաջնորդների հանդիպում անցկացնել Օքսֆորդում, սակայն Բաքուն մերժել է առաջարկը: Նախքան այդ Ադրբեջանն էր հայկական կողմին մեղադրել հանդիպումից հրաժարվելու մեջ։

Միաժամանակ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում էր, որ առաջարկվել է բանակցությունները կազմակերպել երկկողմ ձևաչափով։

Իր հերթին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ սկզբում բանակցությունները պետք է անցկացվեին Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայությամբ, իսկ այնուհետև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեին դեմ առ դեմ։