ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ զորավարժությունների ազդեցությունը Կովկասում լարվածության վրա
https://parstoday.ir/hy/news/world-i220736-ԱՄՆ_ի_և_Հայաստանի_համատեղ_զորավարժությունների_ազդեցությունը_Կովկասում_լարվածության_վրա
Եվրասիական հարցերով փորձագետ Մասումե Մոհամադին «Թասնիմ» լրատվական գործակալության կայքում հրապարակված հոդվածում անդրադարձել է Միացյալ Նահանգների և Հայաստանի համատեղ զորավարժությունների հետևանքներին։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հուլիս 21, 2024 07:15 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ զորավարժությունների ազդեցությունը Կովկասում լարվածության վրա

Եվրասիական հարցերով փորձագետ Մասումե Մոհամադին «Թասնիմ» լրատվական գործակալության կայքում հրապարակված հոդվածում անդրադարձել է Միացյալ Նահանգների և Հայաստանի համատեղ զորավարժությունների հետևանքներին։

Նա գրել է․ «Հայ-ամերիկյան զորավարժությունները հանգեցրել են Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայության և ազդեցության մեծացմանը, և ՆԱՏՕ-ի անդամ երկրները փորձում են ամրապնդել իրենց դերը տարածաշրջանում, ինչն անշուշտ կհանգեցնի նոր լարվածության Կովկասում»։

Մոհամադին հավելել է․ «Այս զորավարժությունները սադրում են Ռուսաստանին և կհանգեցնեն Հայաստանի և Ռուսաստանի միջև լարվածության աճի։ Մոսկվան կարող է խիստ արձագանքել՝ տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար»։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ մտահոգում է  Ադրբեջանին և Թուրքիային, որոնք կարող են ամրապնդել իրենց ռազմական համագործակցությունը այլ երկրների հետ, ինչն իր հերթին կմեծացնի տարածաշրջանում ռազմական մրցակցությունն ու լարվածությունը»։ 

Հոդվածում ասվում է․ «Որպես հարևան երկրներից մեկը և Հարավային Կովկասի տարածաշրջանում կարևոր դերակատար՝ Իրանը զգայուն է այս տարածաշրջանում ռազմական և քաղաքական զարգացումների նկատմամբ։

Այս զորավարժություններին Իրանի արձագանքը և տարածաշրջանում հավասարակշռությունն ու կայունությունը պահպանելու Թեհրանի դիվանագիտական ջանքերը կարևոր ազդեցություն կունենան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վրա»:
Հուլիսի 19-ին մեկնարկել են հայ-ամերիկյան  9-օրյա համատեղ զորավարժությունները։