Ադրբեջանը վիզա չի տրամադրել Իրանի կանանց բասկետբոլի հավաքականի անդամներին
https://parstoday.ir/hy/news/world-i220740-Ադրբեջանը_վիզա_չի_տրամադրել_Իրանի_կանանց_բասկետբոլի_հավաքականի_անդամներին
Ադրբեջանը Իրանի կանանց բասկետբոլի հավաքականի անդամներին վիզա չի տրամադրել, ինչի հետևանքով նրանք չեն կարողացել մասնակցել բասկետբոլի 3x3 կանանց միջազգային մրցաշարին (FIBA 3x3): Այս մասին հայտնում է mehrnews–ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2024 08:15 Asia/Tehran
  • Ադրբեջանը վիզա չի տրամադրել Իրանի կանանց բասկետբոլի հավաքականի անդամներին

Ադրբեջանը Իրանի կանանց բասկետբոլի հավաքականի անդամներին վիզա չի տրամադրել, ինչի հետևանքով նրանք չեն կարողացել մասնակցել բասկետբոլի 3x3 կանանց միջազգային մրցաշարին (FIBA 3x3): Այս մասին հայտնում է mehrnews–ը։

Հուլիսի 20-ին Իրանի հավաքականը պետք է հանդիպեր գերմանական Düsseldorf ZOOS թիմի հետ, սակայն հանդիպումը չեղարկել են:

Նշենք, որ FIBA 3x3–ի այս մրցաշրջանը տեղի է ունենում Ադրբեջանի Գուբա քաղաքում:

Մրցաշրջանի առաջին կանգառը եղել է ապրիլի 23-24-ը ԱՄՆ–ում։

Այս մրցաշրջանում կանցկացվի ընդհանուր առմամբ 20 մրցաշար, իսկ ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի ավելի քան 1,4 միլիոն դոլար։

Sputnik