Երևանը և Բաքուն կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր. Ալիևի օգնական
https://parstoday.ir/hy/news/world-i220742-Երևանը_և_Բաքուն_կարող_են_համաձայնության_գալ_մինչև_նոյեմբեր._Ալիևի_օգնական
Երևանը և Բաքուն խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր` մինչև Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29-ը)։ Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2024 08:20 Asia/Tehran
  • Երևանը և Բաքուն կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր. Ալիևի օգնական

Երևանը և Բաքուն խաղաղության համաձայնագրի հիմնարար սկզբունքների շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր` մինչև Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29-ը)։ Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Նշվում է, որ Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները` նախքան լայնածավալ պայմանագիր կնքելը։

«Այդ սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև»–, ասել է նա։

Չնայած Ալիևի օգնականը խոսել է խաղաղության պայմանագիր կնքելու մասին, բայց միաժամանակ կրկին անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրությանը` հնչեցնելով պահանջներ:

«Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ չպետք է լինեն։ Այն պետք է փոխվի», –ասել է Հաջիևը։

Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել էր, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։

Հունիսի 26–ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10 փաթեթ է ստացել Ադրբեջանից։