Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. Բագրատ սրբազան
Հուլիս 21, 2024 14:33 Asia/Tehran
Սեպտեմբերի սկզբին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մեծ հանրահավաք կանցկացնի։ Այս մասին այսօր Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում ասել է շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
«Փոխվել է մեր մարտավարությունը, մինչև սեպտեմբեր հավաքագրման շրջանն է, իսկ սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք»,– ասել է նա։
Անդրադառնալով խոսակցություններին, թե «շարժումը մեռել է»` Բագրատ սրբազանն ասաց, որ այս պայքարը կմեռնի միայն այն ժամանակ, երբ ինքը և մեզանից յուրաքանչյուրս մեռած լինեն։
Պիտակ