Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. Բագրատ սրբազան
https://parstoday.ir/hy/news/world-i220766-Սեպտեմբերի_սկզբին_տեղի_կունենա_մեծ_հավաք._Բագրատ_սրբազան
Սեպտեմբերի սկզբին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մեծ հանրահավաք կանցկացնի։ Այս մասին այսօր Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում ասել է շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2024 14:33 Asia/Tehran
  • Սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. Բագրատ սրբազան

Սեպտեմբերի սկզբին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մեծ հանրահավաք կանցկացնի։ Այս մասին այսօր Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում ասել է շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

«Փոխվել է մեր մարտավարությունը, մինչև սեպտեմբեր հավաքագրման շրջանն է, իսկ սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք»,– ասել է նա։

Անդրադառնալով խոսակցություններին, թե «շարժումը մեռել է»` Բագրատ սրբազանն ասաց, որ այս պայքարը կմեռնի միայն այն ժամանակ, երբ ինքը և մեզանից յուրաքանչյուրս մեռած լինեն։