Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/world-i220814-Ռուսաստանի_և_Ադրբեջանի_փոխարտգործնախարարները_քննարկել_են_Հարավային_Կովկասում_տիրող_իրավիճակը
Հուլիսի 23-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովի հետ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 23, 2024 16:20 Asia/Tehran
  • Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Հուլիսի 23-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Սամիր Շարիֆովի հետ։

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում տիրող իրավիճակը։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի խնդիրների, ԵԱՀԿ-ում տիրող իրավիճակի և Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային գործունեության շուրջ։ Շոշափվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք երկկողմ և միջազգային թեմաներ։

Հանդիպումն անցել է ավանդաբար բարեկամական և վստահելի մթնոլորտում՝ համահունչ ռուս-ադրբեջանական դաշինքի ոգուն։