Ինչպես է ընթանում Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցումը
https://parstoday.ir/hy/news/world-i220846-Ինչպես_է_ընթանում_Քաջարան_Ագարակ_32_կմ_ճանապարհահատվածի_վերակառուցումը
Ակտիվ ընթացքի մեջ են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2024 08:13 Asia/Tehran
  • Ինչպես է ընթանում Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցումը

Ակտիվ ընթացքի մեջ են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքները։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կառուցման մանրամասները ներկայացնող տեսանյութ է հրապարակել։ Հիշեցնենք, որ կառուցվելու է 32 կմ ճանապարհ‚ 3 կմ ընդհանուր երկարությամբ 17 կամուրջ‚ 1 կմ ընդհանուր երկարությամբ 2 թունել‚ 5 փոխհատում։

«Շինարարությունն իրականացնում է իրանական երկու կազմակերպություններից բաղկացած «Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana» ՀՁ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ խորվաթականInstitute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering-ը»,- հայտնում ենդեպարտամենտից։

Հավելենք, որ ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը՝ ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով: