Թուրքիայի խորհրդարանում իշխանական պատգամավորները ծեծել են ընդդիմադիրին
https://parstoday.ir/hy/news/world-i220898-Թուրքիայի_խորհրդարանում_իշխանական_պատգամավորները_ծեծել_են_ընդդիմադիրին
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել. իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները ելույթի ժամանակ հարձակվել և բռունցքներով հարվածել են քրդամետ DEM կուսակցության պատգամավոր Ալի Բոզանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2024 09:00 Asia/Tehran
  • Թուրքիայի խորհրդարանում իշխանական պատգամավորները ծեծել են ընդդիմադիրին

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել. իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները ելույթի ժամանակ հարձակվել և բռունցքներով հարվածել են քրդամետ DEM կուսակցության պատգամավոր Ալի Բոզանին:

Ինչպես նշում է turkiyetoday.com-ը, Բոզանն իր ելույթում իշխող կուսակցությանը մեղադրել էր հանրային աշխատողների, պետական ծառայողների և թոշակառուների միջոցները գողանալու համար:

Այս խոսքերից հետո պատգամավորները շարժվել են դեպի ամբիոն, ինչը հանգեցրել է բուռն վեճի, որն արագ վերաճել է ծեծկռտուքի: Ստեղծված իրավիճակի պատճառով նիստն ընդհատվել է։