Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը
https://parstoday.ir/hy/news/world-i220902-Թուրքիայի_Անվտանգության_խորհրդի_նիստում_կքննարկվի_Բաքվի_և_Երևանի_միջև_հարաբերությունների_կարգավորումը
Այսօր Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2024 09:27 Asia/Tehran
  • Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը

Այսօր Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Այսօր Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ է լինելու։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ հանդիպման գլխավոր թեմաներից մեկը լինելու է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Կքննարկվեն նաև Հունաստանի հետ հարաբերությունները, հակամարտությունը Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում, ահաբեկչության դեմ պայքարը և Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը»,- մեջբերում է հրատարակությունը։

Հատկանշական է, որ Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում հարաբերությունների կարգավորումը քննարկվում է ոչ թե Անկարայի ու Երևանի, այլ Բաքվի և Երևանի միջև։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Թուրքիան պայմաններ է առաջադրում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար։