Քամալա Հարիսը հրապարակել է նախագահական քարոզարշավի իր առաջին տեսահոլովակը
https://parstoday.ir/hy/news/world-i220916-Քամալա_Հարիսը_հրապարակել_է_նախագահական_քարոզարշավի_իր_առաջին_տեսահոլովակը
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հրապարակել է իր նախընտրական քարոզարշավի առաջին տեսանյութը՝ պաշտոնապես հայտարարելով, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2024 15:08 Asia/Tehran
  • Քամալա Հարիսը հրապարակել է նախագահական քարոզարշավի իր առաջին տեսահոլովակը

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հրապարակել է իր նախընտրական քարոզարշավի առաջին տեսանյութը՝ պաշտոնապես հայտարարելով, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին։

«Ես Քամալա Հարիսն եմ և հավակնում եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին»,- տեսանյութի վերնագրում գրել է նա «X» սոցիալական ցանցի իր էջում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 21-ին հայտարարել է, որ չի առաջադրվելու երկրորդ ժամկետի համար։ Նա պաշտպանել էր Հարիսի թեկնածությունը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համար շատ ավելի հեշտ կլինի հաղթել ԱՄՆ ներկայիս փոխնախագահին։ Չնայած դրան, վերջին հարցումների արդյունքներով Հարիսի վարկանիշը 2 տոկոսով ավելի է, քան Թրամփինը։