Հայաստանին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i220938-Հայաստանին_էսկալացիոն_հռետորաբանության_մեջ_ներքաշելու_Ադրբեջանի_փորձերն_անընդունելի_են._ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացնում է նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունն Ադրբեջանի ՊՆ հայտարարության վերաբերյալ.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2024 09:08 Asia/Tehran
  • Հայաստանին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու Ադրբեջանի փորձերն անընդունելի են. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացնում է նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունն Ադրբեջանի ՊՆ հայտարարության վերաբերյալ.

Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը ՀՀ  բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են:

ՀՀ վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին՝ շարունակում են անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից: Նման մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտար պարզաբանել ցանկացած իրավիճակ և կկանխարգելեր իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը:

Միևնույն ժամանակ, ՀՀ  էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են: ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից:

Ինչ վերաբերվում է ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը, բազմիցս նշել ենք, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որևէ այլ նպատակ չունի: Բանակի բարեփոխումների գործընթացում Հայաստանի Հանրապետությունը գործում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում:

Նաև հիշեցնում ենք, որ ՀՀ-ը դիվանագիտական խողովակներով և հրապարակային Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմ ստեղծել և համապատասխան պայմանագիր կնքել, ինչը նույնպես Ադրբեջանը թողել է անպատասխան: Չնայած սրան, նաև այս առաջարկն է շարունակում մնալ ուժի մեջ: