ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է Իսմայիլ Հանիյեի սպանությանը
(last modified Thu, 01 Aug 2024 07:19:19 GMT )
Օգոստոս 01, 2024 10:49 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է Իսմայիլ Հանիյեի  սպանությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Թեհրանում և Բեյրութում իրականացված ահաբեկչությունները, որոնց ընթացքում նահատակվել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը և Հեզբոլլահի բարձրաստիճան պաշտոնյան։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը նահատակվել են չորեքշաբթի  առավոտյան  Թեհրանում տեղի ունեցած հարձակման ժամանակ։ Իսկ «Հեզբոլլահի»   ավագ հրամանատար Ֆուադ Ալի Շեքարը նահատակվել է Բեյրութի արվարձանում Սիոնսիտական ռեժիմի իրականացրած հարձակման հետևանքով։

Նշելով, որ այս հարձակումները սպառնում են լարվածության աճով, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բոլորին զսպվածության կոչ է արել ասել, որ միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանխի ցանկացած գործողություն, որը կարող է կործանարար ազդեցություն ունենալ Արևմտյան Ասիայի և խաղաղ բնակչության վրա։

Գուտերեշն ընդգծել է, որ բոլոր ջանքերը պետք է հանգեցնեն Գազայում հրադադարի հաստատմանը, պաղեստինցիներին մարդասիրական օգնության ավելացմանը և Լիբանանում ու Արևմտյան Ասիայի տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ անկախ երկրի վրա հարձակումը այդ երկրի ինքնիշխանության խախտում է, հավելելով․ «Ցավոք սրտի, արևմտյան Ասիայի տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու կոչերը հաջողությամբ չեն պսակվել»։