Էրդողանը Թուրքիայում սուգ Է հայտարարել
(last modified Fri, 02 Aug 2024 06:40:16 GMT )
Օգոստոս 02, 2024 10:10 Asia/Tehran
  • Էրդողանը Թուրքիայում սուգ Է հայտարարել

Օգոստոսի 2-ին մեկօրյա ազգային սուգ է հայտարարվել Թուրքիայում՝ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտնել է, որ Հանիան զոհվել է Թեհրանում իր նստավայրի վրա իսրայելական հարվածի հետևանքով, որտեղ նա ժամանել էր Իրանի նոր նախագահի երդմնակալությանը մասնակցելու համար: ՀԱՄԱՍ-ը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրել է Իսրայելի և ԱՄՆ-ի վրա ՝ խոստանալով պատասխանել հարձակմանը:

«Որպեսզի ցույց տամ մեր աջակցությունը պաղեստինյան գործին և մեր համերաշխությունը պաղեստինցի եղբայրների ու քույրերի հետ Իսմայիլ Հանիայի մահից հետո, ազգային սուգ եմ հայտարարում օգոստոսի 2-ին», - սոցցանցերում հայտնել Է Էրդողանը և հրապարակել հրամանագիրը:

Ավելի վաղ New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին հայտարարել է, որ Թեհրանն իրեն ինքնապաշտպանության իրավունք է վերապահում և ԱԽ-ին կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ ագրեսիայի համար:

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը Հանիայի մահն անվանել է բացարձակապես անընդունելի քաղաքական սպանություն, որը սպառնում է տարածաշրջանում հետագա էսկալացիայով: