ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասին արձանագրությունը
https://parstoday.ir/hy/news/world-i221208-ՌԴ_Դաշնային_խորհուրդը_վավերացրել_է_ԵԱՏՄ_ում_էլեկտրոնային_առևտրի_մասին_արձանագրությունը
Ռուսաստանի Դաշնային խորհուրդը լիագումար նիստում հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրում փոփոխության վերաբերյալ արձանագրությանը՝ մաքսային սահմանով էլեկտրոնային առևտրի ապրանքների տեղաշարժման հարցի կարգավորման համար։ Այս մասին հաղորդում է «Վեդոմոստի» պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 02, 2024 14:40 Asia/Tehran
  • ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասին արձանագրությունը

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը լիագումար նիստում հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրում փոփոխության վերաբերյալ արձանագրությանը՝ մաքսային սահմանով էլեկտրոնային առևտրի ապրանքների տեղաշարժման հարցի կարգավորման համար։ Այս մասին հաղորդում է «Վեդոմոստի» պարբերականը:

Վավերացվող արձանագրությունն ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների կողմից։ Այնտեղ սահմանված են ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային առևտրի կարգավորման առանձնահատկությունները, և նախատեսված է նոր ինստիտուտի՝ էլեկտրոնային առևտրի օպերատորի ստեղծում։

Փաստաթուղթը սահմանում է ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետության իրավունքը՝ սահմանելու էլեկտրոնային առևտրի ապրանքների ավելացված արժեքի հարկ և անմիջականորեն ֆիզիկական անձանց կողմից ներկրվող էլեկտրոնային առևտրի ապրանքների անմաքս շեմ սահմանելու հնարավորություն։

Համապատասխան օրինագիծը ՌԴ Պետդումա էր ներկայացվել հուլիսի 2-ին, ընդունվել էր հուլիսի 23-ին: