Եթե ճապոնացիներին չզոհաբերեինք, աշխարհի ապագան պատերազմներով լի կլիներ/ Լուսանկարներ՝ Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության տարելիցի կապակցությամբ
79 տարի առաջ այս օրերին ԱՄՆ-ն ատոմային ռումբ կիրառեց Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի վրա։ Հանցագործություն, որի հետևանքները պահպանվում են մինչ օրս։
1945 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆ նախագահ Հարի Թրումենի հրամանով, այդ երկրի բանակի B-29 ռմբակոծիչը ատոմային ռումբ նետեց ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Հիրոսիմայի վրա գցված «Փոքրիկ տղա» անունով ռումբի պայթյունից անմիջապես հետո զոհվել են հազարավոր մարդիկ, տասնյակ հազարավոր ուրիշներ զոհվել են մինչև տարվերեջ։
Ռմբակոծության պահին Հիրոսիմայում ապրում էր 280- 290 հազար խաղաղ բնակիչ և 43 հազար զինվոր: Ենթադրվում է, որ պայթյունից հետո չորս ամսվա ընթացքում զոհվել է 90-166 հազար մարդ։
ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ ռմբակոծությունից հինգ տարի անց զոհերի թիվը կարող էր հասնել 200 հազար կամ ավելի մարդու։ Սակայն Հիրոսիմայի քաղաքային պաշտոնյաները ասում են, որ 237 մարդ մահացել է ռմբակոծության ուղղակի կամ անուղղակի հետևանքներից, ներառյալ՝ այրվածքները, միջուկային ճառագայթման հետևանքով առաջացած հիվանդություններն, այդ թվում՝ քաղցկեղը։
Երեք օր անց ԱՄՆ-ն «Գեր մարդ» անունով երկրորդ ռումբը նետեց Ճապոնիայի Նագասակի քաղաքի վրա։ Ճապոնիայի տվյալներով՝ երկու ռումբերի կիրառման հտևանքով զոհվել է առնվազն 500 հազար խաղաղ բնակիչ։
Ճապոնիայի Հիրոսիմայի և Նագասակիի միջուկային ռմբակոծությունները մարդկության պատմության մեջ միջուկային զենքի ռազմական կիրառման միակ օրինակներն են: ԱՄՆ-ն երբեք ներողություն չի խնդրել այս ռումբերն օգտագործելու համար։
Փոխարենն ամերիկյան ԶԼՄ-ներն ու պաշտոնյաները փորձեցին տարբեր պատմությունների միջոցով արդարացնել հարձակումը։ Այդ պատմություններից մեկի համաձայն՝ եթե ԱՄՆ-ն չկիրառեր միջուկային զենքը, աշխարհի ապագան լի կլիներ պատերազմներով։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հենց ԱՄՆ-ն պատերազմներ հրահրեց տարբեր երկրներում, Կորեայից ու Վիետնամից մինչև Իրաք և Աֆղանստան, Լիբիա, Բալկաններ և Լատինական Ամերիկա։
2023 թ․ Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) հրապարակեց զեկույց, որի համաձայն, ինը երկրներ և կառավարություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան և Իսրայելը, ներկայումս ունեն միջուկային զենք:
Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ, որոնք արվել են Հիրոսիմայի ռմբակոծությունից հետո