Պարոն ՄԱԿ։ Լսի՛ր։
https://parstoday.ir/hy/news/world-i221546-Պարոն_ՄԱԿ_Լսի_ր
Pars Today- Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 8-րդ հոդվածի համաձայն՝ երրորդ երկրի կողմից մի երկիր այցելած մեկ այլ երկրի կուսակցության առաջնորդի սպանությունը միջազգային հանցագործություն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2024 06:13 Asia/Tehran
  • Պարոն ՄԱԿ։ Լսի՛ր։

Pars Today- Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 8-րդ հոդվածի համաձայն՝ երրորդ երկրի կողմից մի երկիր այցելած մեկ այլ երկրի կուսակցության առաջնորդի սպանությունը միջազգային հանցագործություն է:

Pars Today-ին ուղարկված այս նամակում դատապարտվում է Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիյեի և նրա թիկնապահի սպանությունը։ 

Նամակի հեղինակը նաև քննադատում է  այս կապակցությամբ ՄԱԿ-ի անգործությունն ու այս սպանության անտեսումը։

ՄԱԿ- Միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից 2001 հաստատված կառավարությունների միջազգային պատասխանատվության ծրագրի համաձայն դուք պարտավորություն չունե՞ք ահաբեկչական գործողությունների դիմաց։ Միթե միջազգային հանրությունը չի հաստատե՞լ հակաահաբեկչական բանաձևեր և պայմանագրեր՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի նպատակով։

Դրանցից ամենակարևորն «Ահաբեկչական ռմբակոծության դեմ միջազգային կոնվենցիան» է, որը ստորագրել է 164 երկիր։

Կոնվենցիայի 2-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով ինչ-որ կերպ փորձում է պայթուցիկ ներկրել, տեղադրել և պայթեցնել հասարակական վայրում, կառավարական շենքում և հասարակական տրանսպորտի կայաններում, ինչը կարող է հանգեցնել ավերածությունների, վիրավորումների ու մարդկանց մահվան, կատարում է ահաբեկչական գործողություն։

 

Պարոն ՄԱԿ

Որևէ երկիր պաշտոնական այց կատարած այլ երկրի կուսակցության ղեկավարի դեմ երրորդ երկրի կողմից իրականացված մահափորձը միջազգային քրեական դատարանի կանոնադրության 8-րդ հոդվածի համաձայն միջազգային հանցագործություն է:

Պաղեստինցի քաղաքական պաշտոնյայի սպանությունը պաղեստինյան ինքնիշխանության խախտում է և, ըստ նշված հոդվածի, ինչպես նաև ՄԱԿ- Գլխավոր ասամբլեայի 3314 բանաձևի՝  ագրեսիա և միջազգային հանցագործություն։

 

Պարոն ՄԱԿ

Սիոնիստական ռեժիմի գործողությունը ՄԱԿ-ի կանոնադրության բազմաթիվ սկզբունքների բացահայտ խախտում է, քանի որ կազմակերպության կանոնադրության 2- հոդվածում ընդգծվում է երկրների տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը և ինքնիշխանությունը հարգելու սկզբունքը։ Իսկ Իսրայելի կողմից Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական գարսենյակի ղեկավարի սպանությունը համարվում է Իրանի ինքնիշխանության խախտում։

Որևէ երկրի զինվորական և քաղաքականբ պաշտոնյայի վրա զինված հարձակումը համարվում է  հարձակում այդ երկրի ինքնիշխանության դեմ։

 

Պարոն ՄԱԿ

Քաղաքական գործիչ և Պաղեստինի օրինական կուսակցության առաջնորդ Իսմայիլ Հանիեն Իրան է մուտք գործել դիվանագիտական անձնագրով, և մենք բոլորս գիտենք, որ որևէ երկիր մուտք գործած այլ երկրի պաշտոնյան անձեռնմխելի է տվյալ երկրի տարածքում։

Ուստի այս ահաբեկչական գործողությունը, բացի կառավարությունների և դրա անդամների անձեռնմխելիության սկզբունքների խախտումից, համարվում է նաև հարձակում այլ երկրի ինքնիշխանության դեմ։ Այս գործողությամբ Իսրայելը միջամտել է Իրանի ներքին գործերին և դա արել առանց ԻԻՀ կառավարության համաձայնության ու թույլտվության։

 

Պարոն ՄԱԿ

Իսրայելի գործողությունը միջազգային ահաբեկչություն է։ Ռեժիմը բռնություն է գործադրել պաշտոնյայի նկատմամբ՝ սարսափ տարածելու նպատակով։ Այս գործողությունը միջազգային ահաբեկչություն է, որը հանգեցրել է Իսմայիլ Հանիեի և նրա թիկնապահի սպանությանը, և Իսրայելի այս հանցավոր արարքի համար սահմանված է միջազգային և անհատական պատասխանատվություն։

 

Պարոն ՄԱԿ

Այս ռեժիմն ունի միջազգային հանցագործություններ կատարելու երկար պատմություն, այդ թվում՝ բռնության գործադրում և սպանություններ։ Ռեժիմն ամեն օր օկուպացված տարածքներում մարդկության դեմ սարսափելի հանցագործություններ է կատարում և մինչ օրս վայելում է միջազգային կառույցների աջակցությունը։ 

Փաստորեն խոսքը վերաբերվում է մի ռեժիմի, որը չի հարգում միջազգային որևէ օրենք։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որն իրեն պատասխանատու է համարում միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման համար, չի կարողանում դիմակայել Սիոնիստական ռեժիմին։ Եվ կարելի է ասել, որ Սիոնիստական ռեժիմը Միացյալ Նահանգների ուժի և ինքնիշխանության մի մասն է։

 

Պարոն ՄԱԿ

Իրանը և տարածաշրջանի ու աշխարհի ազատատենչ ժողովուրդները վրեժ են լուծելու։