Թուրքիայում ավտոբուս է պայթել․ նախնական տվյալներով` կա 2 զոհ, 12 վիրավոր
Օգոստոս 12, 2024 14:44 Asia/Tehran
Թուրքիայի Շըրնաք նահանգի Սիլոպի շրջանում ուղևորատար ավտոբուս է պայթել։ Տեղեկությունը հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նախնական տվյալներով` միջադեպի հետևանքով 2 անձ մահացել է, 12-ը` վիրավորվել։
Ներկա պահին դեպքի մանրամասները հայտնի չեն։