Թուրքիայում բացահայտել են ահաբեկիչներին անձնական տվյալներ վաճառող կիբեռցանց․ ԶԼՄ
Թուրք իրավապահները բացահայտել են ահաբեկչական կազմակերպություններին անձնական տվյալներ վաճառող կիբեռցանց: Տեղեկությունը հայտնում է «A Haber» հեռուստաալիքը։
«Ազգային հետախուզական կազմակերպության, ժանդարմերիայի և կիբեռմիջադեպերի արձագանքման կենտրոնի (USOM) համատեղ գործողության արդյունքում բացահայտվել է կիբեռլրտեսական ցանց, որն ապօրինի ճանապարհով ստացել է անձնական տվյալներ և դրանք վաճառել ամբողջ աշխարհի ահաբեկչական կազմակերպություններին։ 11 մարդ ձերբակալվել է», - ասված է հաղորդագրությունում:
Հաստատվել է, որ արտերկրում ներկայացուցչություններ ունեցող լրտեսական ցանցը բազմաթիվ երկրներից ստացված անձնական տվյալները փոխանցում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ձեռք բերել դրանք։
Հետաքննությունը շարունակվում է, կազմակերպության անդամները ձերբակալվել են, իսկ բազմաթիվ կայքեր արգելափակված են: