Թբիլիսում հաշվարկել են կյանքի միջին տևողությունը Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում
Վրաստանում կյանքի միջին տևողությունը 7 տարով պակաս է, քան Եվրամիության երկրներում, հայտնել է Թբիլիսիի պետական համալսարանին առընթեր Տնտեսագիտության միջազգային դպրոցը։
Վրաստանում կյանքի միջին տևողությունը կազմում է 74 տարի, ընդ որում կանայք միջինում շատ ավելի երկար են ապրում (79,2 տարի), քան տղամարդիկ (69,7 տարի):
Ըստ «Սպուտնիկ Գրուզիա»-ի՝ այս ցուցանիշով Վրաստանը 200 երկրների շարքում 101-րդ հորիզոնականում է։
Կյանքի միջին տևողությամբ Եվրոպայում առաջատարն Իսպանիան է, որտեղ մարդիկ ապրում են միջինը 84 տարի: Այնուհետև հաջորդում են Իտալիան (83,7 տարի) և Մալթան (83,6 տարի):
Ինչ վերաբերում է իր հարևան երկրներին, ապա Վրաստանն առաջ է միայն Ռուսաստանից (73,3 տարի)։
Թուրքիայում կյանքի միջին տևողությունը կազմում է 77,8 տարի, Ադրբեջանում՝ 74,5 տարի, Հայաստանում՝ 75,8 տարի։