10 տարի հետո Neuralink իմպլանտները կտեղադրվեն միլիոնավոր մարդկանց ուղեղներում. Մասկ
(last modified Thu, 22 Aug 2024 06:59:18 GMT )
Օգոստոս 22, 2024 10:29 Asia/Tehran
  • 10 տարի հետո Neuralink իմպլանտները կտեղադրվեն միլիոնավոր մարդկանց ուղեղներում. Մասկ

10 տարի հետո Neuralink իմպլանտները կտեղադրվեն միլիոնավոր մարդկանց ուղեղներում, գրել է Իլոն Մասկը X-ի իր միկրոբլոգում։

Մասկը նշել է, որ եթե ամեն ինչ զարգանա ըստ պլանի, ապա առաջիկա 5 տարում Neuralink-ը նախ կտեղադրեն հարյուրավոր, ապա մի քանի տասնյակ հազար, իսկ հետո՝ միլիոնավոր օգտատերեր։

Neuralink-ը չիպ է, որը տեղադրվում է մարդու ուղեղում՝ թույլ տալով նրան ուղղակիորեն հաղորդակցվել համակարգչի կամ սմարթֆոնի հետ։ Այս իմպլանտի տեղադրման առաջին վիրահատությունը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարին՝ հատուկ ռոբոտի միջոցով։