ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչն ԱԽ անդամներին հրավիրել է այցելել Գազա
ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչն ԱԽ անդամներին հրավիրել է այցելել Գազա։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիադ Մանսուրն Արևմտյան Ասիայի հարցով ԱԽ նիստի ժամանակ հայտարարել է, որ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը ցանկանում է այցելել Գազա և հրավիրում է համաշխարհային առաջնորդներին ուղեկցել իրեն։
Նա նշել է․ «ԱԽ անդամներին առաջարկում եմ մասնակցել ուղաևորությանը, որպեսզի դուք ձեր աչքերով տեսնեք այն սարսափը, որը կրում է Պաղեստինի ժողովուրդը Սիոնիստական ռեժիմի հարձակումներից»:
Ռիադ Մանսուրն ԱԽ-ին կոչ է արել ջանքեր գործադրել՝ Իսրայելի ռեժիմի կողմից պաղեստինցիների ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ։
Գազայի հատվածի դաշտային հիվանդանոցների տնօրեն Մարվան ալ-Համսը վերջերս զգուշացրել է, որ Սիոնիստական ռեժիմի շրջափակման և սննդի, մաքուր ջրի և դեղորայքի մուտքն արգելելու հետևանքով, տարածքի մեծ մասն ավերակների է վերածվել։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից սկսած, Սիոնիստական ցեղասպան ռեժիմն ԱՄՆ-ի և արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին զանգվածային ջարդերի է ենթարկում Պաղեստինի անպաշտպան և ճնշված ժողովրդին։
Պաղեստինի ԱՆ-ը վերջերս հայտարարեց, որ Գազայի հատվածում մինչ այժմ զոհվել է ավելի քան 40 հազար 265, վիրավորվել՝ 93 հազար պաղեստինցի։