Բեռլինում կայացած երթի մասնակիցները բողոքել են Համբուրգի իսլամական կենտրոնի փակման դեմ
(last modified Sun, 25 Aug 2024 07:27:32 GMT )
Օգոստոս 25, 2024 10:57 Asia/Tehran
  • Բեռլինում կայացած երթի մասնակիցները բողոքել են Համբուրգի իսլամական կենտրոնի փակման դեմ

Բեռլինում կայացած երթի հարյուրավոր մասինակիցները բողոքել են Համբուրգի իմամ Ալիի իսլամական կենտրոնի փակման դեմ։

Iran Press-ի հղորդմամբ՝ տարբեր ազգությունների մուսուլմանները օգոստոսի 24-ին մասնակցել են  Գերմանիայի խորհրդարանի մոտ կայացած բողոքի ցույցին և դատապարտել Համբուրգում իմամ Ալիի  իսլամական կենտրոնը փակելու կառավարության որոշման դեմ։ Ցուցարարներն այդ որոշումն անօրինական են համարել։

 

Հուլիսի 24-ին, գերմանական ոստիկանությունը գրոհել է Համբուրգի իսլամական կենտրոնը և մի շարք կից կենտրոններ, այդ թվում երկրի 8 շրջաններում գտնվող 53 շենք։ Դրանցի հետո կառավարությունը հայտարարել է, որ այս կենտրոնի և դրա հարակից կառույցների գործունեությունը Գերմանիայում արգելվում է։

Համբուրգի իսլամական կենտրոնը Գերմանիայի կարևոր և հին իսլամական կենտրոններից է, որը հիմնադրվել է 1953 թվականին Այաթոլլահ Բորուջերդիի աջակցությամբ   և համարվում է Եվրոպայի կարևորագույն իսլամական կենտրոններից մեկը։