Օգոստոս 26, 2024 18:06 Asia/Tehran
  • Telegram-ի հիմնադրի ձերբակալումը․ Արևմուտքը ձգտում է մենաշնորհ դարձնել սոցիալական ցանցերը

Չնայած Արևմուտքի, հատկապես Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նման երկրների կարգախոսներին, որոնք իրենց համարում են խոսքի ազատության և մարդու իրավունքների ջատագովներ, նրանց գործողությունները, հատկապես ոչ արևմտյան սոցիալական ցանցերը, ինչպիսիք են Telegram-ը և Tik-tok-ը սահմանափակելու և խոչընդոտելու փորձը, ձերբակալելով Telegram-ի հիմնադրին, ինչպես նաև Ամերիկայում և արևմտյան որոշ երկրներում Tik Tok-ի արգելումը և արևմտյան սոցիալական ցանցերի համար մենաշնորհ ստեղծելը վկայում են նրանց կեղծ պնդման մասին։

Այդ կապակցությամբ Ֆրանսիան անսովոր քայլով, տարբեր մեղադրանքներով ձերբակալել է Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովին։
Ֆրանսիական լրատվամիջոցները կիրակի առավոտյան հայտնել են, որ Telegram-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Պավել Դուրովը ձերբակալվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից դուրս գտնվող Բուրժե օդանավակայանում։
Ըստ տեղեկությունների՝ Դուրովին կարող են մեղադրել մի քանի հանցագործությունների մեջ, այդ թվում՝ ահաբեկչություն, թմրանյութերի ապօրինի շրջանառություն, խարդախություն, փողերի լվացում և մանկական պոռնոգրաֆիա։
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ Դուրովը պատրաստվում է ներկայանալ ֆրանսիական դատարան և կարող է դատապարտվել 20 տարվա ազատազրկման։ Ֆրանսիայի կողմից Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը և չինական Tik Tok սոցիալական ցանցի արգելքը ցույց է տալիս, որ արևմտյան երկրները, հատկապես Ֆրանսիան և Միացյալ Նահանգները որքան հեռու են իրականությունից, երբ խոսքը վերաբերում է խոսքի ազատության սկզբունքին աջակցելու և պաշտպանելու, ինչպես նաև լրատվամիջոցների, այդ թվում՝ սոցիալական ցանցերի ազատ և անսահմանափակ գործունեությանը։
X սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը կարծում է, որ եթե Դուրովին ազատ չարձակեն, հաջորդ հարձակումը կլինի X հարթակի վրա։

2013 թվականին եղբոր՝ Նիկոլայի հետ միասին Դուրովը հիմնել է Telegram սոցիալական ցանցը։ Ըստ հաշվարկների՝ WhatsApp-ի մրցակից հանդիսացող այս մեսենջերը ներկայումս ունի 950 միլիոն ակտիվ օգտատեր։ Դուրովի կարողությունը գնահատվում է մոտ 12 միլիարդ դոլար։ Այս տարվա սկզբին նա ասել էր, որ Telegram-ը մնում է «չեզոք հարթակ» և «աշխարհաքաղաքական դերակատար» չէ։ 39-ամյա Դուրովը ծնվել է Ռուսաստանում և Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել 2021 թվականի օգոստոսին։ Նա Դուբայ է տեղափոխվել 2017 թվականին և ստացել է նաև ԱՄԷ քաղաքացիություն։

Պավել Դուրովի ձերբակալության առաջին պաշտոնական արձագանքում Telegram-ի թիմը նաև բարձրաձայնեց զգալի կետեր․ Նախ՝ Telegram-ը հետևում է ԵՄ օրենքներին, ներառյալ թվային ծառայությունների օրենքը, և դրա վերահսկողությունը գտնվում է թվային արդյունաբերության ստանդարտների մակարդակում և անընդհատ բարելավվում է: Բացի այդ, Telegram-ի գործադիր տնօրեն Պավել Դուրովը թաքցնելու ոչինչ չունի և հաճախ է մեկնում Եվրոպա:
Telegram-ի թիմի կողմից բարձրացված և Դուրովին ուղղված տարբեր մեղադրանքների հետ կապված մեկ այլ խնդիր այն է, որ այն պնդումը, թե հարթակը կամ դրա սեփականատերը պատասխանատու է այդ հարթակի չարաշահման համար, զավեշտական է։
Բացի այդ, գրեթե մեկ միլիարդ օգտատեր ամբողջ աշխարհում օգտագործում է Telegram-ը որպես հաղորդակցության միջոց և կենսական տեղեկատվության աղբյուր։
ՌԴ Տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, անդրադառնալով Պավել Դուրովի ձերբակալությանը, ասում է.- Ազատության հավակնող ազատական ​​բռնապետությունը չի հանդուրժում նրանց, ովքեր չեն խաղում իր կանոններով:

Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Պավել Դուրովի ձերբակալության մասին հայտարարության մեջ, ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է պատանդառության մեջ։

Պիտակ