Չինաստան․Գազան այսօր դժոխքի է վերածվել Երկրի վրա
Նախազգուշացնելով, որ Գազան այսօր դարձել է դժոխք Երկրի վրա, ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը խստորեն քննադատել է Սիոնիստական ռեժիմին՝ Գազայի պատերազմի և Հորդանան գետի Արևմտյան ափի վրա հարձակումների համար:
Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին Սիոնիստական ռեժիմի աննախադեպ դաժանությունն ու հանցագործությունները լայն հակազդեցություն են առաջացրել հատկապես այն երկրների շրջանում, որոնք չեն գտնվում արևմտյան ուժի ուղեծրում:
«Ալ Ջազիրա» գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը ԱԽ նիստում ունեցած ելույթում դատապարտել է Իսրայելի գործողությունները, հայտարարելով, որ շարունակելով Արևմտյան ափին բնակավայրերի ընդլայնման քաղաքականությունը և պաղեստինցի խաղաղ բնակիչների վրա հարձակվելով ու ձերևբակալելով, ռեժիմը խախտում է միջազգային օրենքներն ու ԱԽ բանաձևերը։
Անդրադառնալով Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Ջենինում, Թուլքարամ և Թուբասում Իսրայելի գործողություններին, չինացի դիվանագետը նշել է, որ Պեկինը խստորեն դատապարտում է այդ գործողությունները:
Նրա խոսքով․ «Վերջերս Իսրայելի ռազմական իշխանությունները կոչ արեցին Արևմտյան ափին կիրառել նույն մեթոդը, որ կիրառվել է Գազայում, ինչը չափազանց մտահոգիչ է, քանի որ այսօր Գազան դարձել է դժոխք երկրի վրա»։
Չինացի դիվանագետը հավելել է․ «Մենք երբեք թույլ չենք տա, որ Գազայի մարդկային ողբերգությունը կրկնվի Հորդանան գետի Արևմտյան ափին, քանի որ դա նշանակում է Հորդանան գետի արևմտյան ափը վերածել երկրի վրա գտնվող մեկ այլ դժոխքի»։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի կեղծ ռեժիմն ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների լիակատար աջակցությամբ, Գազայի հատվածում և Հորդանան գետի Հորդանան գետի արևմտյան ափին զանգվածային ջարդերի ենթարկում պաղեստինցիներին։ Իսկ այդ հանցագործությունների նկատմամբ միջազգային հանրության և իրավապաշտպան կառույցների լռության պատճառով, ռեժիմի ռազմական մեքենան շարունակում է պաղեստինցի կանանց և երեխաների սպանությունը։