Լավրովի խորհրդականները կրկին մոլորեցրել են նրան․ Զանգեզուրի եվրոպական միջանցքն իրականություն չի դառնալու
Pars Today - ՌԴ ԱԳՆ-ն կարծես մոլորության մեջ է, կարծելով, թե Մոսկվային ձեռնտու է լուծել Հայաստանի հետ իր խնդիրը՝ օգտագործելով Զանգեզուրի պատրանքային միջանցքը, որն իրականություն չի դառնա, քանի որ Իրանը դեմ է այդ նախագծին։
Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած վերջին այցից հետո հարավկովկասյան տարածաշրջանում հաղորդակցության երթուղու վերաբերյալ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների դիրքորոշումները և վերջին օրերին դրանց կրկնությունը վկայում է, որ ՌԴ նախագահի թիմում աշխատում են խորհրդականներ, որոք նրան մոլորեցնում են։
Այսինքն՝ կարիք է առաջանում ՌԴ իշխանություններին ևս մեկ անգամ ներկայացնել տարածաշրջանի աշխարհագրության մասին Իրանի սկզբունքները, որպեսզի Աստված մի արասցե, նրանք այս անգամ էլ մեկ այլ տարածաշրջանում չկրկնեն նույն սխալները։
Հղում անելով «Թասնիմ» գործակալությանը, Pars Today-ը հայտնում է, որ Պոտինի Բաքու կատարած այցիցի հետո, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է․ «Մենք կողմ ենք Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի արագ կնքմանը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը»։
Նշելով, որ Երևանի իշխանությունները խոչընդոտում են վերոնշյալին, Լավրովն ասել է․ «Ցավոք սրտի, Հայաստանի ղեկավարությունը խոչընդոտում է ՀՀ Սյունիքի մարզից հաղորդակցության ուղի տրամադրելու մասին ՀՀ վարչապետ Փաշինյանի ստորագրած համաձայնագրի գործադրմանը։ Հայաստանի կողմից Զանգեզուրը փակ պահելու հետևանքով, տարածաշրջանում հաղորդակցությունը շատ է դժվարացել»։
Լավրովի այս հայտարարությունը ԶԼՄ-ներում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց կապված Զանգեզուրի միջանցքը բացելու Մոսկվայի ցանկության հետ։ Այս միջանցքն իրենից ներկայացնում է Հայաստանի տարածքով անցնող՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը։
ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների հետ հանդիպումներում, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են Թեհրանի բացահայտ ընդդիմությունն այս միջանցքին, որն աշխարհաքաղաքական փոփոխություններ է առաջացնելու սահմաններին և տարածաշրջանում։
Այս հարցի նկատմամբ զգայունությունը սրվեց հատկապես ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունից հետո։ Զախարովան հայտարարել է, որ Զանգեզորը երթուղի է, որը կարող է Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով Ադրբեջանը կապել Նախիջևանին։ Նա հավելել է, որ միջանցքի հարցն անպայման կքննարկվի Հայաստանի հետ եռակողմ խաղաղ բանակցությունների շրջանակներում։
Պատասխանելով միջանցքի վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին լրագրողի հարցին, Զախարովան ասել է․ «Մենք տեղյակ ենք Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին։ Դուք պետք է կապվեք Թեհրանի հետ՝ պարզաբանումների համար։ Իսկ Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում հստակ է։ Մենք գործում ենք՝ ելնելով նրանից, որ լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի հարևանների համար»։
Դիրքորոշում ասելով, Զախարովան ի նկատի ունի 2020 թվականի նոյեմբերին Բաքվի և Երևանի միջև 44-օրյա պատերազմից հետո Մոսկվայի խաղաղության պայմանագրի 9-րդ կետը, որը կողմերից պահանջում է ապաշրջափակել հաղորդակցության ուղիները։
Այս հայտարարություններից հետո, Իրանը դիվանագիտական ուղիներով փոխանցել է այդ կապակցությամբ իր հաղորդագրությունը։ Իսկ ԱԳ նախարարի օգնական և ԱԳՆ Եվրասիայի բաժնի գլխավոր տնօրեն Մոջթաբի Դեմիրչիլուն, Թեհրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ ԱԳՆ-ում կայացած հանդիպմանը, վերջինիս փոխանցել է ԻԻՀ բողոքն այս կապակցությամբ։ նա նշել է, որ երկրների ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և երկրների փոխադարձ շահերը հարգելը խաղաղության երաշխավորն է և տարածաշրջանային համագործակցության հիմքն է:
Մի քանի կարևոր առաջարկ ՌԴ իշխանություններին
ՌԴ իշխանություններին պետք է մի քանի բան հիշեցնել․
Նախ՝ Մոսկվան արել է հայտարարություններ, որոնք հակասում են Իարնի սպասելիքներին։ Ռուսները լավ տեղեկացված են այս հարցի կապակցությամբ Իրանի դիրքորոշման մասին և գիտեն, որ Թեհրանը դեմ է ցանկացած միջանցքի, ինչպես՝ Զանգեզուրի միջանցքին, որը պետք է Հայաստանի տարածքով Ադրբեջանը կապի Նախիջևանին։ Եվ այդ է պատճառը, թե ինչո՞ւ են ՌԴ պաշտոնայների հայտարարությունները զարմանք պատճառում։
Երկրորդ՝ Մոսկվայում տեղյակ են, որ Իրանը, որպես անկախ երկիր, որը հստակ դիրքորոշումներ ունի տարածաշրջանի, հատկապես Հարավային Կովկասի ամենափոքր զարգացումների վերաբերյալ, մշտապես կանգնել է ԱՄՆ-ի, Արևմուտքի և բոլոր այն երկրների դեմ, որոնք գերիշխանություն են փնտրում աշխարհում։ Իսկ Իրանի իսլամական հեղափոխությունից հետո տեղի ունեցած պատմական զարգացումները հաստատում են Թեհրանի հիմնական ռազմավարությունը՝ պայքարել համաշխարհային բռնատիրության դեմ:
Երրորդ, Իրանը չի ընդունում իր սահմանների և իր անվտանգության շրջանակի որևէ փոփոխություն:
Չորրորդ՝ Հարավային Կովկասի երկրներից ոչ մեկի անվտանգությունն ու աշխարհաքաղաքական դիրքը գերադասելի չէ մյուսներից։ Ուրեմն, ինչո՞ւ են մեր ռուս գնկերները կարծում, որ պետք է օգտագործեն Զանգեզորի միջանցքը՝ Հայաստանի հետ իրենց խնդիրները լուծելու համար։
Հինգերորդ, երբ ռուս-ուկրաինական պատերազմի ամենաթեժ շրջանում ամերիկացիները փորձեցին ՆԱՏՕ-ի համար ճանապարհ բացել Հարավային Կովկասում, Իրանը միայնակ կանգնեց ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի առջև։ Եվ Բայդենի կառավարությունը հայտարարեց, որ Իրանը Զանգեզուրի միջանցքի բացման ճանապարհին առկա միակ խոչընդոտն է։
Մոսկվան պետք է հաշվի առնի նաև այն հանգամանքը, որ երբ ներգրավված էր Ուկրաինայի հետ պատերազմում, Իրանը և ԻԻՀ գերագույն առաջնորդը միայնակ կանգնեցին այդ իրավիճակից շահ կորզել փորձող երկրների դեմ։ Ռուսաստանի դիրքորոշման հնչեցման պատճառը, մի իրավիճակում, երբ Իրանը հստակ ներկայացրել է այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը, հետաքրքրում է ամբողջ աշխարհին
Վեցերորդ՝ երկու երկրների իշխանությունները պատրաստվում են ռազմավարական հարաբերություններ հաստատել, և դա վկայում է ռազմավարական հարաբերություններ հաստատելու Իրանի կամքի մաին։ Այս հարցին անդրադարձել են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաև նախագահ Պուտինը։
Հետևաբար, հաշվի առնելով Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ պարոն Պուտինի շատ կարևոր և հստակ պայմանավորվածությունները և ռազմավարական հարաբերությունների ամրապնդման երկու երկրների նպատակները՝ ՌԴ ԱԳՆ-ի նման դիրքորոշումը զարմանալի է։ Այս կառույցը կարծես թե պետք է վերանայի «ռազմավարական հարաբերությունների» գործնական իմաստը։
Յոթերորդ՝ ՌԴ ԱԳՆ-ն կարծես թե մոլորության մեջ է, մտածելով, թե կարող է լուծել Հայաստանի հետ տարաձայնությունները՝ Զանգեզուրի միջանցքի միջոցով, ինչը սակայն իրականություն չի դառնա, քանի որ Իրանը դեմ է այդ նախագծին։
Զանգեզուրի միջանցքի բացումը կնշանակի փակել դեպի Եվրոպա Իրանի դարպասներից մեկը և ԻԻՀ հարևանների թիվը 15-ից հասցնել 14-ի։
Իսկ նման քայլերը հակասում են Իրանի և Ռուսաստանի միջև «ռազմավարական հարաբերությունների» հայեցակարգին։
Վերջում պետք է ասել, որ եթե ռուսները ցանկանում են բացել Զանգեզուրի կամ որևէ այլ միջանցք, ապա Արևմուտքն անպայման կընդդիմանա, և այդ հակամարտությունը լարվածության նոր օջախ կստեղծի Իրանի հյուսիս-արևմտյան զգայուն սահմանների մոտ։
Եթե որևէ երկիր մտածի, որ կարող է իր խնդիրները լուծել իր սահմաններից դուրս՝ ուրիշների հաշվին բացելով հակամարտության նոր ճակատ, ապա աշխարհում ոչ մի տեղ ապահով չի լինի, և աշխարհում մշտական քաոս կտիրի։