Թուրքիայում ձերբակալվել է Մոսադի ֆինանսական տնօրենը
Սահաբ - Թուրքիայում ձերբակալվել է Սիոնիստական ռեժիմի հետախուզական ծառայության (Մոսադ) ֆինանսական տնօրենը։
ՄԵՀՐ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալել է Մոսադի ֆինանսական ցանցի տնօրեն, Կոսովոյի քաղաքացի Լիրիդոն Ռեխհեփիին, ով զբաղվում էր Թուրքիայում Մոսադի դաշտային գործակալներին գումար փոխանցելու գործով։
Ըստ այս հաղորդման՝ Թուրքիայում Մոսադի դաշտային գործակալներին հանձնարարված է նկարահանել Մոսադի թիրախներն այդ երկրում և հոգեբանական գործողություններ վարել պաղեստինցի առաջնորդների դեմ և տեղեկություններ հավաքել Սիրիայից։
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (MIT) հետապնդել է Մոսադի ֆինանսական ցանցի ղեկավարին՝ նրա ֆինանսական հաշիվներում խախտումներ հայտնաբերելուց հետո, որոնք ցույց են տվել, որ նա Western Union ընկերության միջոցով հսկայական գումարներ է փոխանցել Մոսադի գործակալներին։
Լիրիդոն Ռեխհեփին 2024 թվականի օգոստոսի 25-ին Թուրքիա ժամանելուն պես հայտնվել է Թուրքիայի հետախուզական ծառայության հսկողության տակ և օգոստոսի 30-ին Ստամբուլի ոստիկանության հետ համատեղ գործողության արդյունքում ձերբակալվել է։
Ավելի վաղ Թուրքիայի ոստիկանությունն այդ երկրում ձերբակալել էր Մոսադի մի շարք գործակալների։