Արևմուտքից է կախված, թե արդյոք Ուկրաինան գոյատևելու է որպես պետություն․ Ստոլտենբերգ
https://parstoday.ir/hy/news/world-i222626-Արևմուտքից_է_կախված_թե_արդյոք_Ուկրաինան_գոյատևելու_է_որպես_պետություն_Ստոլտենբերգ
Արևմուտքից է կախված, թե արդյոք Ուկրաինան գոյատևելու է որպես պետություն։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 06, 2024 09:44 Asia/Tehran
  • Արևմուտքից է կախված, թե արդյոք Ուկրաինան գոյատևելու է որպես պետություն․ Ստոլտենբերգ

Արևմուտքից է կախված, թե արդյոք Ուկրաինան գոյատևելու է որպես պետություն։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«ՆԱՏՕ-ն լրջորեն քննարկում է Ուկրաինայի կողմից հեռահար հրթիռների կիրառումը, որպեսզի Կիևը հնարավորություն ունենա հասնելու ՌԴ-ի տարածքում ռազմական թիրախներին։

ՆԱՏՕ-ի շրջանակներում այս թեմայի շուրջ քննարկում կա։   Կարևոր է, որ Ուկրաինան հնարավորություն ունենա հասնելու Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին»,- գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Օսլոյում Ստոլտենբերգի ելույթը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինան «շատ բանի» է հասել Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանում գործողության ընթացքում։