Սեպտեմբեր 11, 2024 17:38 Asia/Tehran
  • Մեկնարկել է BRICS-ի երկրների անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը Իրանի ներկայությամբ

Սահաբ- Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում սկսվեց BRICS-ի անդամ երկրների անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը, որին ներկա էր Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ,  ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, այս հանդիպմանը, բացի Իրանից, որպես BRICS խմբի անդամներ մասնակցել են Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Արաբական Միացյալ Էմիրությունների և Եթովպիայի պաշտոնյաները։

2024 թվականի սկզբից BRICS խմբին միացած Իրանի Իսլամական Հանրապետությունը որպես լիիրավ անդամ առաջին անգամ է մասնակցում այս հանդիպմանը։

BRICS-ի անդամների հանդիպումից բացի, այս համաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև համատեղ հանդիպում որոշ ոչ անդամ երկրների, այդ թվում՝ Ինդոնեզիայի, Թուրքիայի, Սերբիայի, Թաիլանդի, Բելառուսի և Ադրբեջանի անվտանգության բարձրագույն ներկայացուցիչների ներկայությամբ։

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը երեքշաբթի՝ իր այցի առաջին օրը զրույց է ունեցել Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի՝ միջազգային համագործակցության հարցերով Պուտինի հատուկ օգնականի հետ։

 

Պիտակ