Սեպտեմբեր 12, 2024 10:08 Asia/Tehran
  • Ապադոլարիզացում․ Տնտեսական մանևրների և վնասների փոխհատուցման առանցք

Վերջին տարիներին աշխարհի մեծ թվով երկրներ, հատկապես ԱՄՆ-ի պատժամիջոցներին ենթարկված երկրները, վարում են ապադոլարիզացման քաղաքականություն։

Այս քաղաքականությունը, որի արդյունքում աճել է երկրների միջև իրականացվող առևտրի ծավալը, որդեգրել են նաև մի շարք տարածաշրջանային կազմակերպություններ, ինչպես ԲՐԻԿՍ խումբը։

Pars Today-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս կապակցությամբ հայտարարել է․ «Գործարքներում կիրառվող արժույթի վրա ազդում է երկրի դերը համաշխարհային տնտեսության մեջ։ Սակայն իրավիճակն այսօր փոփոխվում է, քանի որ համաշխարհային հարավի երկրներին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 50%-ը, որոնք  առաջնահերթություն են  տալիս ազգային արժույթների կիրառմանը»։

Պատժամիջոցների ամերիկյան քաղաքականությանը նպատակը դոլարի գերչիշխանությունը պահպանելն է

Վերջին տարիներին ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից տարբեր երկրների նլատմամբ կիրառվող հատկապես տնտեսական պատժամիջոցները, վերջիններին ստիպել են մտածել ապադոլարիզացման քաղաքականություն որդեգելու մասին։ Այսօր արդեն  Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրի մեծ մասն իրականացվում է ռուբլով և յուանով։  Չինաստանի շատ գործընկերներ նույնպես իրենց գործարքները կատարում են յուանով:

Արժույթի միջազգային հիմնադրամի և ամերիկյան Morgan Stanley բանկի նախկին տնտեսագետ Սթիվեն Ջենն ասում է․ «2022 թվականի փետրվարից ի վեր ամերիկյան դոլարից հրաժարվելու  տեմպերը նախորդ 15 տարիների համեմատ աճել են 10 անգամ»։

Տարբեր երկրների՝ ԲՐԻԿՍ-ին միանալու ցանկությունը նույնպես վկայում է այն մասին, որ վերջիններս ցանկանում են հրաժարվել առևտրային գործարքներում դոլարի կիրառումից։ Խմբի անդամ  երկրները հայտարարել են, որ մտադիր են ապագայում իրենց գործարքներում օգտագործել ազգային արժույթներ, իսկ որոշ ժամանակ անց դոլարը փոխարինել ընդհանուր թվային արժույթով։

Թվային արժույթը կփոխարինի դոլարին

Շատ երկրներ այսօր արդեն մտածում են առևտրային գործարքներում դոլարի փոխարեն ընդհանուր թվային արժույթ կիրառելու մասին։ Սա լուրջ սպառնալիք է դոլարի համար։

ԲՐԻԿՍ  թվային արժույթը կարող է օգտագործել բլոկչեյն տեխնոլոգիայի ուժը և առաջադեմ լուծում տալ համաշխարհային ֆինանսների թվայնացման հարցին: Այս տարբերակը կհեշտացնի նաև անդրսահմանային գործարքները և կմեծացնի  անդամ երկրների միջև առևտրային և տնտեսական ինտեգրումը: Այս արժույթի ներդրումը համարձակ քայլ է առևտրից դոլարի կրճատման ն ուղղությամբ և մարտահրավեր է նետում միջազգային առևտրի և ֆինանսների ոլորտում ամերիկյան դոլարի գերակայությանը:

Ապադոլարիզացիան՝ հանուն համաշխարհային նոր կարգի

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Գեորգիևան վերջերս հայտարարեց. «Այս պահին տեղի է ունենում համաշխարհային պահուստային արժույթ համարվող դոլարից հեռանալու գործընթաց»։

Այս հայտարարությունը վկայում է  այն մասին, որ ապադոլարիզաման քաղաքականությունը շատ ակտիվ է առաջ գնում և տարբեր երկրներ ստորագրում են այլ արժույթներով առևտրի համաձայնագրեր։

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեպ Բորելը  նույնպես խոստովանել է, որ ԱՄՆ-ն կորցրել է իր գերիշխանությունն իսկ բազմակողմ աշխարհակարգը 1945 թվականից հետո կորցնում է իր տեղը։

Իրանը և ապադոլարիզացման քաղաքականությունը

Իրանը նույնպես ողջունում է ապադոլարզիացման քաղաքականությունը և այս տարեսկզբին միացել է ԲՐԻԿՍ խմբին։ Իրանցի պաշտոնյաները մշտապես դատապարտել են ԱՄՆ-ի վարած պատժամիջոցների  և Իրանի  վրա ճնշում գործադրելու քաղաքականությունը։ Այդ առումով, ապադոլարիզացման քաղաքականությունը կարող է արդյունավետ դերակատարություն ունենալ պատժամիջոցների հետևանքները նվազեցնելու համար։ Ապադոլարիզացիայի քաղաքականության շրջանակներում Իրանի համար լավագույն ուղիներից է Ռուսաստանի և Չինաստանի հետ ազգային արժույթների կիրառմամբ դրամական հարաբերությունների զարգացումը և ԲՐԻԿՍ-ում ակտիվությունը։

Ապադոլարիզացումը կստեղծի նոր հնարավորություններ

Ապադոլարիզացիայի քաղաքականությունն ուղղված է ամերիկյան դոլարի գերիշխանության թուլացմանը և ֆինանսական համակարգերում երկրների ճկունության բարձրացմանը։ Իսկ հաշվի առնելով տնտեսական հզորության աճը, կանխատեսվում է, որ ապագայում աշխարհում կփոխվեն քաղաքական և տնտեսական դաշտի ակտիվ խաղացողները և Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան և այլ երկրներ նոր հնարավորություններ կունենան։

Ամերիկյան հարցերի փորձագետ և հետազոտող Սայիդ Մոհամմադի Քավանդը այս կապակցությամբ գրում է. «Առաջին փուլում տրամաբանորեն տեղի կունենա համաշխարհային արժութային համակարգի փոփոխություն ԱՄՆ դոլարի վրա կենտրոնացած միաբևեռ համակարգից դեպի բազմաբևեռ ռեժիմ, որտեղ դոլարը, եվրոն, յուանը և, հնարավոր է, որոշ այլ արժութային դաշինքներ, կունենան կարևոր դեր։

Սա կլինի համաշխարհային ֆինանսների ամենամեծ փոփոխությունը Բրետտոն Վուդսի համակարգի փլուզումից հետո։ Եվ վստահաբար կարելի է ասել, որ միջազգային համակարգում կհաստատվի  նոր տնտեսական ու քաղաքական իրականություն»։

 

Պիտակ