Սեպտեմբեր 12, 2024 12:55 Asia/Tehran
  • ՌԴ-ն հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել. Շոյգու

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է, այսպես կոչված, «Զանգեզուրի կեղծ միջանցքի» շուրջ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին։

Ինչպես գրում է Mehr գործակալությունը, այդ մասին Շոյգուն հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը։

«Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի վերաբերյալ Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել»,- ասել է Շոյգուն։

Իր խոսքում նա նաև նշել է, որ Մոսկվան աջակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Պարսից ծոցում գտնվող երկրի եռյակ կղզիների նկատմամբ:

Ահմադիանն այցելել է Ռուսաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների/Ազգային անվտանգության խորհրդականների 14-րդ հանդիպմանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ահմադիանը ՌԴ-ում ռուս պաշտոնյաների քննարկելու է, այսպես կոչված, «Զանգեզուրի կեղծ  միջանցքի»  շուրջ Իրանի դիրքորոշումը:

Վերջին շրջանում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներն ու մամուլն անդրադառնում են, այսպես կոչված, «Զանգեզուրի կեղծ միջանցքին» ՌԴ-ի աջակցությունը՝ ընդգծելով ՀՀ սահմանների խախտման անթույլատրելիությունն ու այս հարցում Իրանի կարմիր գծերը:

 

Պիտակ