Բայրամովն ու Քըլըչը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
https://parstoday.ir/hy/news/world-i222974-Բայրամովն_ու_Քըլըչը_քննարկել_են_Բաքվի_և_Երևանի_միջև_հարաբերությունների_կարգավորման_գործընթացը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Բաքու ժամանած Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2024 16:48 Asia/Tehran
  • Բայրամովն ու Քըլըչը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Բաքու ժամանած Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։

Կողմերը քննարկել են Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։