Սեպտեմբեր 14, 2024 10:52 Asia/Tehran
  • Պուտինը խստորեն նախազգուշացրել է ՆԱՏՕ-ին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածքի դեմ հեռահար հրթիռների կիրառման թույլտվություն տալով Ուկրաինային, ՆԱՏՕ-ի անդամ երկրներն անմիջակյանորեն մասնակցում են պատերազմին, իսկ դա կարող է փոխել հակամարտության բնույթը։


Ռուսական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևն առանց ՆԱՏՕ-ի զորքերի աջակցության, ինքնուրույն չի կարող օգտագործել արևմտյան հրթիռային համակարգերը։

Նա ասել է․ «Եթե ​​Կիևն արևմտյան հեռահար հրթիռներով հարձակում իրականացնի Ռուսաստանի տարածքի վրա, ապա հաշվի առնելով հակամարտության փոփոխվող բնույթը, մենք համապատասխան որոշումներ կկայացնենք՝ ելնելով մեր առջև ծառացած սպառնալիքներից»։ 

Պուտինն այս հայտարարությունն արել է քանի որ մտահոգված է, որ ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ի գլխավորությամբ, Կիևին կարող է թույլ տալ արևմտյան հեռահար հրթիռներով հարձակում իրականացնել ՌԴ հեռավոր թիրախների վրա։ Եթե դա տեղի ունենա, ռուսների մոտ վախի առաջացոմանը զուգահեռ, հարձակումների շրջանակը կընդլայնվի, ներառելով  Ռուսաստանի հյուսիսային, կենտրոնական և հարավային շրջանների զգալի մասը և կփոխի պատերազմի ռազմական և անվտանգության հավասարումները։ 

Հատկանշական է, որ այս հարցի շուրջ արևմտյան երկրների միջև լիարժեք կոնսենսուս չկա։

Telegraph թերթը գրում է, որ Բրիտանիայի կառավարությունը գաղտնի թույլ է տվել Ուկրաինային Ռուսաստանի դեմ կիրառել  բրիտանա-ֆրանսիական  Storm Shadow հրթիռները։ ԱՄՆ-ն այդ մասին չի տեղեկացվել կոնֆլիկտից զերծ մնալու համար։ Մեծ Բրիտանիայի անհանգստության պատճառն այն վերապահումներն են, որոնք Վաշինգտոնը կիրառում է Կիևի նկատմամբ՝ կապված ռուսական տարածքի վրա հարձակվելու համար արևմտյան հրթիռների կիրառման հետ։  

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնից Storm Shadow հրթիռները կիրառելու թույլտվություն էր խնդրել։ Այս հրթիռներն ունեն 305 կմ հեռահարություն։ Սակայն քանի որ դրանք կապված են ամերիկյան հրթիռային համակարգերի հետ, դրանց կիրառման համար անհրաժեշտ է Վաշինգտոնի թույլտվությունը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցն ուրբաթ օրը հայտարարել է, որ Բեռլինը Կիևին չի տրամադրի հեռահար «Տավրուս» հրթիռներ, նույնիսկ եթե արևմտյան ուժերը Ուկրաինային ավելի շատ ազատություն տան՝ օգտագործելու իրենց հեռահար զենքերը Ռուսաստանի դեմ։   

Այդ հրթիռներն Ուկրաինային տրամադրելու վերաբերյալ Շոլցն ասել է․ «Գերմանիան հստակ որոշում է կայացրել իր անելիքների վերաբերյալ և այդ որոշումն անփոփոխ է»։

Հատկանշական է, որ ուրբաթ օրն ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի առաջնորդները Սպիտակ տանը քննարկել են Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախների խոցելու համար հեռահար հրթիռների կիրառման թույլտվության հարցը։ Սակայն երկու երկրենրի ղեկավարներն էլ խոիսափել են պատասխանել այն հարցին, թե արդյոք Բայդենի վարչակազմն Ուկրաինային թույլ կտա՞ կիրառել այդ հրթիռները։

Ավելի վաղ, Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի նախատեսում ուրբաթ օրը կայանալիք Բայդեն-Սթարմեր հանդիպման ժամանակ անդրադառնալ Ուկրաինայի վերաբերյալ նոր քաղաքականությանը և հեռահար հրթիռների կիրառմանը։

Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին ուրբաթ օրը հայտարարել է․ «Ռուսաստանի տարածքի վրա հարձակվելու համար Ուկրաինային հեռահար հրթիռների կիրառման հնարավորություններ տրամադրելու մեր տեսակետը չի փոխվել»։

Քիրբին ասել է, որ Վաշինգտոնը լուրջ է վերաբերվում հեռահար հրթիռների կիրառման և պատերազմին Արևմուտքի ներգրավվածության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զգուշացմանը, սակայն Պուտինի հայտարարությունը նորություն չէ։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակն ու ռազմավարական հաղորդակցության համակարգողը հայտարարել է. «Սա Պուտինի կողմից հնչեցվող նոր հայտարարություն չէ։ Նա հստակ ապացուցել է, որ կարող է հարձակվել... Իսկ մենք այդ հայտարարություններին լուրջ ենք վերաբերվում»։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի այցը ԱՄՆ տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Կիևը միշտ պահանջել է թույլ տալ արևմտյան զենքն օգտագործել Ռուսաստանի դեմ։ Սակայն Պուտինը հայտարարել է, որ եթե նման բան տեղի ունենա, դա կնաշանակի ՆԱՏՕ-ի ուղղակի ներգրավվածություն պատերազմին։ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան Ուկրաինային տրամադրել են համապատասխանաբար Atcoms և Storm Shadow հեռահար հրթիռներ։ Սակայն Գերմանիան հրաժարվել է Կիևին տրամադրել հեռահար «Տավրուս» հրթիռներ։

Միևնույն ժամանակ, ամերրիկացի ու բրիտանացի պաշտոնյաները հակասական տեսակետներ են որդեգրել այս զենքի կիրառման թույլտվության կապակցությամբ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս կոչ է արել չեղարկել ռուսական օդանավակայանների, հրթիռների և զինամթերքի պահեստների, վառելիքի պահեստների և ռուսական կարևոր հրամանատարական և կառավարման կենտրոնների վրա հարձակվելու համար արևմտյան հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները:

Վերջերս Զելենսկին քննադատել է այդ զենքի կիրառման թույլտվություն տալու հարցում ԱՄՆ-ի դժկամությունը։ Նա ասել է․ «Անգամ եթե սահմանափակումները  հանվեն, դա դեռ չի նշանակի, որ դրանք կվերաղվեն նաև ռուսական տարածքից։ Թույլտվության ուշացման արդյունքում Ռուսաստանն իր թիրախները կհեռացնի հեռահար հրթիռների հասանելիությունից։

Իսկ չորեքշաբթի օրը Կիևում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներ Էնթոնի Բլինքենի և Դեյվիդ Լեմմիի մասնակցությամբ համատեղ մամուլի ասուլիսում, Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է․ «Շատ կարևոր է ռուսական օրինական ռազմական թիրախների դեմ ամերիկյան և բրիտանական զենքերի կիրառման ցանկացած սահմանափակում չեղարկելը»։

Մյուս կողմից, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վկայում են այն մասին, որ նրանք մտահոգված են այդ երկրի տարածքում գտնվող թիրախների դեմ արևմտյան հեռահար զենքի օգտագործման թույլտվության կապակցությամբ։ Պուտինի նախազգուշացումը արվել է  հենց դա կանխելու նպատակով։

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հանդիպումից առաջ հայտարարել է, որ այս հանդիպումը կարող է ավարտվել ռուսական տարածքի խորքերի վրա հարձակվելու համար ամերիկյան հեռահար զենքի կիրառման թույլտվությամբ։

Նա նշել է․ «Չեմ կարող բացառել, որ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ղեկավարների հանդիպման ընթացքում CNN-ով, Fox News-ով կամ ABC-ով չեն հրապարակվի լուրեր այն մասին, որ ԱՄՆ նախագահը որոշել է համաձայնել Ռուսաստանի դեմ հեռահար զենքի կիրառմանը»։

Սակայն չնայած ռուս դիվանագետի մտահոգությանը, հանդիպման ավարտին նման հայտարարություն չհնչեց։ Պատճառը, հավանաբար, Պուտինի լուրջ նախազգուշացումն է այդ որոշման հետևանքների և ՆԱՏՕ-ի հետ ուղղակի առճակատման վերաբերյալ։

Մոսկվան բազմիցս քննադատել է Ուկրաինայի պատերազմում ՆԱՏՕ-ի միջամտողական գործողությունները և Կիևին ցուցաբերվող համապարփակ ու աննախադեպ ռազմական, նյութատեխնիկական և հետախուզական աջակցությունը և զգուշացրել դրա հետևանքների մասին։ Սակայն ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն շարունակել են զենք ուղարկել Կիև, երկարաձգելով պատերազմը։

Ամերիկացի և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ Ռուսաստանի հաղթանակն ուկրաինական պատերազմում, նույնիսկ դաշինքի մերձակայքում, կհեղինակազրկի այս կառույցը և կնպաստի Ռուսաստանի տարածաշրջանային և միջազգային ազդեցության ու հզորության ընդլայմանն ինչպես նաև կփոխի Եվրոպաի անվտանգության, ռազմական և քաղաքական հավասարումներն ի վնաս Արևմուտքի։

Բացի այդ, Ուկրաինայի պատերազմի միջոցով Վաշինգտոնը փորձում է թուլացնել Ռուսաստանին։ Սակայն  պատերազմի շարունակումը միայն ավելի շատ մարդկային և նյութական կորուստներ է պատճառում կողմերին և նպաստում Ուկրաինայի՝ որպես եվրոպական խոշոր երկրի անկմանը։

Մոսկվան բազմիցս զգուշացրել է, որ Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանն ու Արևմուտքը մտել են պրոքսի պատերազմի մեջ, և իրավիճակի շարունակությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ուղիղ պատերազմի։ Դաշնությունը զգուշացրել է նաև իր միջուկային դոկտրինի փոփոխության մասին՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի թշնամական գործողությունների։

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան կփոխի իր միջուկային դոկտրինը՝ ի պատասխան ուկրաինական պատերազմի հետ կապված Արևմուտքի գործողությունների։  

Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, ՆԱՏՕ-ի միջուկային ուժը պատարստի վիճակի բերելը և Ուկրաինային հեռահար հրթռիների կիրառման թույլտվություն տալը, Ռուսաստանին այլ ելք չեն թողնում, քան մեծացնել իր ռազմավարական միջուկային զսպման ուժը՝ որպես պատասխան Արևմուտքի աճող թշնամանքին և որպես իր ազգային անվտանգության պահպանման երաշխիք:

 

 

Պիտակ